Օրենսդրական նախաձեռնություն. սահմանվել է կառավարության կազմը եւ կառուցվածքը

02.02.2018 16:53
1660

Գործադիրը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ հստակեցվել է գործադիր իշխանության համակարգը, դրա համակարգային փոխհարաբերությունների շրջանակը ՀՀ նախագահի, Ազգային ժողովի եւ իշխանության մյուս ճյուղերի հետ: Օրինագծով սահմանվել է կառավարության կազմը եւ կառուցվածքը, ամրագրվել են կառավարության կազմավորման կարգի, ժամկետների, կառավարության անդամների լիազորությունների ստանձնման, կառավարության կազմում փոփոխությունները, կառավարության հրաժարականը կարգավորող դրույթներ: Կարգավորվել են նաեւ կառավարության անդամների՝ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների իրավասությունները, նախատեսվել են դրույթներ կառավարության նիստերի, որոշումների ընդունման կարգի վերաբերյալ: Սահմանվել են նաեւ կառավարության անդամի պաշտոնի անհամատեղելիությանը եւ գործունեության երաշխիքներին վերաբերող դրույթներ:

Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Սահմանադրությունը նորովի կարգավորում ունի, որով անհրաժեշտ է հստակեցնել նախարարությունների ցանկը եւ կառավարության գործունեության կարգը: «Ներկայում այդ հարցը կարգավորվում է երկու ակտով՝ կառավարության գործունեությունը կանոնակարգվում է Նախագահի հրամանագրով, իսկ նախարարությունների ցանկը սահմանվում է օրենքով: Ո՞րն է հիմնական կարգավորումը, որ մենք առաջարկում ենք: Կառավարությունը կազմավորված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից եւ նախարարներից: Ընդ որում, կառավարությունը համարվելու է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության անդամների առնվազն 2/3-ը», - ներկայացրել է Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ Սահմանադրությունը նախատեսել է մի շարք դրույթներ, թե ինչ ժամկետում պետք է առաջարկվեն կառավարության անդամների թեկնածուները, որն է վերջնաժամկետը, որպեսզի կառավարությունը ձեւավորվի: Օրինագծով նախատեսվում է, որ կառավարության կառուցվածքում ընդգրկվելու է 18 նախարարություն, սահմանվում է կառավարության անդամի երդում տալու նոր պահանջ: Սահմանվել են նաև դեպքերը, որոնց պարագայում վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական: Դավիթ Հարությունյանն անդրադարձել է նաեւ կառավարության նիստերի դռնփակության հետ կապված հարցին, որը նրա խոսքով, դառնալու է քննարկման առարկա: «Պետք է նշեմ, որ աշխարհում բոլոր երկրների կառավարություններն իրենց նիստերը գումարում են դռնփակ, եւ միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել որոշակի հարցի վերաբերյալ՝ վարչապետի որոշումներով կառավարության նիստերի որոշակի մասերն անցկացվում են դռնբաց: Միաժամանակ, կառավարության գործունեության թափանցիկությունն ապահովելու համար նախատեսվում է, որ վարչապետը պարտավոր է ապահովել հանրությանը կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը», - ասել է նախարարը: Նշվել է նաեւ, որ ամրագրվել են մի շարք նորմեր, որոնք ապահովում են կառավարության անդամների գործունեության երաշխիքները, այդ թվում՝ սոցիալական: 

Սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը 

Հավանության է արժանացել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունման արդյունքում Սահմանադրությանը համապատասխան կսահմանվեն պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը եւ դրանց կազմավորման կարգը, ինչպես նաեւ կկարգավորվեն դրանց հետ կապված այլ հարաբերությունները: Օրինագծերով սահմանվել է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը եւ դրանց կազմավորման կարգը, նախատեսվել է կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինների շրջանակը, ամրագրվել է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի նշանակման ընդհանուր կարգ,սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրությանը ներկայացվող նվազագույն պահանջներ: 

Սահմանվել են պետական պարգեւներով պարգևատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու դեպքերը եւ կարգը

Հավանության է արժանացել «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման արդյունքում վերոնշյալ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրության 2015թ. փոփոխությունների պահանջներին: Օրինագծով սահմանվել են պետական պարգևներով պարգևատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու դեպքերը եւ կարգը, հստակեցվել է համապատասխան միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը եւ սահմանվել են ՀՀ պետական պարգևով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող պահանջները: Օրենքից հանվել են պետական պարգևներով պարգևատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաեւ բարձրագույն կոչում շնորհելու ՀՀ նախագահի լիազորությունը նախատեսող դրույթները, հաստատվել են պետական պարգևների եւ պատվավոր կոչումների նկարագրերը եւ նմուշները: 

Գործադիրը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի ընդունման նպատակն է, մասնավորապես, խուսափել «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով եւ այլ օրենքներով ամրագրված դրույթների հնարավոր կրկնություններից եւ կարգավորել այլ օրենքներով չկարգավորված դրույթները: Ինչպես նշել է Դավիթ Հարությունյանը, կարեւոր նորամուծություններից է այն, որ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի իրավունքը դադարեցվում է միմիայն հանրային ֆինանսներից օգտվելու, հանրային պաշտոն զբաղեցնելու դեպքում:

gov.am

1 փետրվարի 2018թ.

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10