Որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ Հայաստան-Իրան հարաբերությունների վրա. դեսպան

08.11.2024 22:38
617

Հայ-իրանական գործակցությունը դարավոր բարեկամության մասին է, ապագան ևս հստակ է, Կապանում նախօրեին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա շեշտել է՝ որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա, հաղորդում է Հանրային ՀԸ-ը։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը՝ Մեհդի Սոբհանին ասել է՝ Թեհրանը դեմ է ցանկացած բանի։

«Մենք չենք ցանկանում այդ բառն օգտագործել: Համաձայն ենք հաղորդակցությունների բացմանն այն դեպքում, երբ դա տեղի կունենա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա: Բացի այդ, մենք դեմ ենք ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն: Մենք դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է նա։

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ Երևանն ու Բաքուն բանակցում են արդեն չորս տարի, բայց՝ անարդյունք: Հայկական կողմը դեմ է միջանցքային տրամաբանությանը, իսկ Ադրբեջանն այս տարիներին, կիրառելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը, առանց ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Հենց այս տարաձայնությունների պատճառով էլ հարցը օգոստոսին կողմերը փոխադարձ համաձայնությամբ հանեցին խաղաղության պայմանագրից:

«Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի ժամանակ դեսպանն ընդգծել է՝ Թեհրանը ողջունում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, սակայն կարծում է, որ ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի տվյալ երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու վերահսկողության ներքո:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի սահմանը բարեկամության սահման է:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40