Որոշումը գրավոր կներկայացվի կողմերին. դատարանը քննեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցը

02.04.2021 15:16
1147

Վարչապետի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանը միջնորդեց վերացնել դատարանի ավելի վաղ կայացրած միջանկյալ որոշումը՝ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնում վերականգնելու ու նրա պաշտոնանկության որոշումը մինչև դատավարության ավարտը կասեցնելու մասին:

Երևանի Վարչական դատարանում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցի քննությունը, որով վերջինը վիճարկում է իր պաշտոնանկության որոշման օրինականությունը: Գործը քննում է դատավոր Մհեր Պետրոսյանը, որը հրաժարվել էր ինքնաբացարկ հայտնել ՝ չնայած վարչապետի ներկայացուցիչների միջնորդությանը։ Վարչապետի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանը միջնորդեց վերացնել դատարանի ավելի վաղ կայացրած միջանկյալ որոշումը՝ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնում վերականգնելու ու նրա պաշտոնանկության որոշումը մինչև դատավարության ավարտը կասեցնելու մասին:

Օնիկ Գասպարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացրեց մեղադրանքի կողմի միջնորդությանն իրենց առարկությունները։ Նրա խոսքով ՝ գլխավոր շտաբի նոր պետի նշանակումը հայցի ապահովման մասին դատարանի որոշման ֆոնին նույնպես պետք է իրավական գնահատական ստանա։ Ավելի վաղ Վարչական դատարանը միջանկյալ որոշում էր կայացրել, ըստ որի Գասպարյանը պաշտոնավարում է մինչև վերջնական դատական ակտի կայացումը: Դատարանն անվավեր է ճանաչել Գասպարյանին պաշտոնից ազատելը ՝ համապատասխան վարչական ակտի բացակայության պայմաններում։

Դատարանը հայցի ապահովման միջոցն ընդունել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով։

Սակայն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ դատարանի որոշումը կոնկրետ գործընթացի վրա ազդեցություն չունի: Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը նիստը հայտարարեց ավարտված՝ նշելով, որ հարցի վերաբերյալ որոշումը գրավոր կներկայացվի կողմերին:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։ Մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում էր ստացել, որի առնչությամբ անմիջապես քննարկում էր կազմակերպվել: Դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ ԲԴԽ–ն այդ դիմումի պատճենն ուղարկել էր դատախազություն, որն էլ քրեական ոստիկանությանն էր այն փոխանցել։ Դատարանում Օնիկ Գասպարյանը վիճարկում է իրեն աշխատանքից ազատելու հարցը։

m.armeniasputnik.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22