«Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից՝ առանց հաղթողների և պարտվողների». Գորբաչովը նշել է՝ ինչպիսին պետք է լինի Արցախյան հակամարտության լուծումը

11.01.2021 12:10
1176

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում, միևնույն ժամանակ նա նշել է, որ  այստեղ գլխավոր դերը մնում է Հայաստանին և Ադրբեջանին, անհրաժեշտ է լուծում գտնել երկու կողմերի շահերից ելնելով՝ «առանց հաղթողների և պարտվողների»:

«Ինչ վերաբերում է  Ղարաբաղին ... շատ դժվար հարց է, հին, արմատացած անցյալում: Երբ այն սրվել էր, մենք փորձում էինք օգնել երկու հանրապետությունների, երկու ժողովուրդների համար լուծում գտնել: Եվ հետո Ռուսաստանն էր փորձում» -«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը, որը երկիրը ղեկավարում էր 1980-ականների վերջին ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ:

Խորհրդային Միության նախկին ղեկավարը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողություններն դադարեցվել  են, կարևոր է կանգ չառնել դրա վրա, և խնդիրը չլուծված թողնել ևս մի քանի տասնամյակ:

«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց հիմնական դերը հակամարտության կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից ՝ առանց հաղթողների և պարտվողների»,-նշել է Գորբաչովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40