Որոտանի կիրճում՝ հին Հարժիսի Սուրբ Մինաս եկեղեցում հոգևոր երաժշտությունն էր թևածում

13.08.2024 12:34
1039

Օգոստոսի 12–ին հին Հարժիսի Սուրբ Մինաս եկեղեցում ելույթ ունեցավ «Մատուռ» երաժշտական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյան)։ Նախադեպը չունեցող հոգևոր այդ տոնը ցնցող տպավորություն է թողել հարժիսցիների վրա։

Ասում են՝ երգչախմբի ձայնը լսվում էր մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող և ժայռի պռնկին բազմած նոր գյուղում, ինչը պայմանավորված էր Սուրբ Մինաս եկեղեցու ակուստիկայով։

Հարժիսցիները երախտագիտություն են հայտնում համույթի տնօրեն Պյոտր Նեմոյին, համույթի գեղարվեստական ղեկավար և սիրելի երգիչ Մավր Մկրտչյանին, երգչախմբի բոլոր անդամներին՝ ոչ միայն գյուղի բնակչությանը գեղագիտական մեծ հաճույք պատճառելու, այլև Որոտանի հեքիաթային կիրճին՝ հոգևոր երաժշտության ուժով նոր շունչ տալու համար։

Հրաշալի այդ նախաձեռնության հեղինակը Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նորայր Եսայանն էր, ում նույնպես շնորհակալություն ենք հայտնում։

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40