Որքան կավելանա բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի գինը նոր փաթեթի ընդունումից հետո

25.06.2019 11:57
1097

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է թանկացմանը և խոստանում է դեմ քվեարկել կառավարության առաջարկին: Կառավարությունը պնդում է`թանկացումը չնչին է:

Առաջիկա 3 տարիներին Հայաստանում տարեկան 3 տոկոսով ավելանալու է բենզինի, դիզվառելիքի և սեղմված բնական գազի ակցիզային հարկը: Այսօր ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանը` հավելելով, որ Հարկային օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները չընդունեցին ակցիզային հարկի վերաբերյալ ընդդիմության ներկայացրած առաջարկները, մինչդեռ, իրենց համոզմամբ, ակցիզային հարկի այս բարձրացումը հղի է սոցիալական ու տնտեսական բացասական հետևանքներով:

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, սակայն, չհամաձայնեց ընդդիմության տեսակետին` շեշտելով, որ առաջարկվող օրենսդրությունը մի քանի քայլ առաջ է գործողից:

«Եթե վատն է, ինչու են գործարարներն անհամբեր սպասում դրա ընդունմանը: Մենք ասում ենք` եկեք մի քայլ առաջ անենք, հետո ավելի գլոբալ փոփոխությունների կգնանք: Դուք ասում եք` չէ, քանի որ սա թռիչքային աճ չի ապահովում, մենք դեմ ենք»,- ասաց Թունյանը:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ևս արձագանքեց վառելիքի ակցիզային հարկի ավելացման վերաբերյալ ընդդիմության մտահոգությանը:

«Դիզելային վառելիքի ակցիզային հարկը 1 տոննայի հաշվով 13 00 դրամ է, լիտրի հաշվով` 13 դրամ: 3 տոկոս բարձրացումը 39 լումա է: Հիմա սա մենք ներկայացնում ենք որպես գնաճային սարսափելի մի ճնշում: Նույնը սեղմված գազի պարագայում` 34 000` 1 տոննայի հաշվով, կիլոգրամի համար 34 դրամ, աճը` 1 դրամ 2 լումա»,- ասաց Պողոսյանը:

Հիշեցնենք` Ազգային ժողովն անցած շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունեց և երեկ շարունակեց քննարկել Հարկային օրենսգրքի ու մի շարք հարակից օրենքներում փոփոխությունների կառավարության հեղինակած նախագիծը։ Փաթեթի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը նախատեսված է ԱԺ այսօրվա նիստում:

Կառավարության առաջարկած օրինագծով առաջարկվում է 2020թ-ի հունվարի 1-ից սկսած ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնել տարեկան 4 տոկոսով: ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկումներից ու առաջարկներից հետո, սակայն, բարձրացման չափը փոխարինվեց 3 տոկոսով:

 

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40