Օրվա հարցը. մինչեւ ե՞րբ

31.01.2017 14:26
2459

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23-ից մինչեւ 7-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական սարքեր օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100000 դրամի չափով, նշված արարքի կրկնությունը տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝ ենթակա է նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով տուգանքի: ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ «լռության ժամի» համար բացառություն է սահմանված միայն Ամանորի կապակցությամբ՝ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23-ից մինչեւ հունվարի 1-ի ժամը 1-ը:

Բայց արի ու տես, որ Գորիսում այս որոշումը, մեղմ ասած, ոչ ոք բանի տեղ չի դնում: Ով երբ, որ ժամի ասես, կազմակերպում է գիշերային հրավառություն: Ամիսներ առաջ էլ Գորիսի Գետափնյա թաղամասում ժամը 4-ի սահմաններում կազմակերպված հրավառությունը փողոց էր հանել շատերին՝ ներքնազգեստով, իսկ ով փոքրիկ ուներ, երեխային գրկած: Ամենաթարմ օրինակը գրանցվեց հունվարի 26-ին: Ժամը 00.25--30-ի սահմաններում Գորիսում կրկին հրավառություն էր: Հետաքրքիր է, պատկան մարմիններն ի՞նչ են մտածում, մինչեւ ե՞րբ Գորիսում գիշերային ուշ ժամերին հրավառությունը պետք է էլ ավելի վատացնի հիվանդների ինքնազգացողությունը, փոքրիկները սարսափած վեր թռչեն անկողնուց, տարեցներն անհարմարություն զգան... Ինչո՞ւ են մոռանում, որ մենք պատերազմ ենք տեսել, որ մենք դեռ պատերազմի մեջ ենք եւ նման ամեն մի գիշերային հրավառության ժամանակ քնած մարդուն թվում է, թե քաղաքը ռմբակոծում են:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40