Օրվա խորհուրդը հոգևոր երաժշտությունն էր

01.03.2024 15:42
885

Փետրվարի 27-ին Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահը յուրահատուկ խորհրդով էր լցված: Մեկնարկեց «Հոգևոր զրույցներ» խորագրով հանդիպումների շարքը։ Առաջին հանդիպումը նվիրված էր հոգևոր երաժշտության պատմությանը և խորհրդին։

Միջոցառման հյուրն էր Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը, ով մեծ պատասխանատվությամբ ներկայացրեց հոգևոր երաժշտության ակունքները։ Մտերմիկ զրույցի ընթացքում նա անդրադարձավ առավել նշանավոր ստեղծագործություններին, մանրամասնեց ստեղծման պատմությունը, խորհուրդը և կիրառությունը։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ բոլոր ներկայացված երաժշտական ստեղծագործությունները ունկնդրել կենդանի հնչողությամբ՝ մշակույթի պալատի վարիչ քանոնահար Նարա Մկրտչյանի և դաշնակահար Գոհար Հովհաննիսյանի կատարմամբ։

Հնչեցին Կոմիտասի «Տեր ողորմեա»-ն, «Հայրապետական մաղթանք»-ը, «Քրիստոս ի մեջ»-ը, Գրիգոր Նարեկացու «Հավուն-հավուն»-ը, Մխիթար Այրիվանեցու «Սիրտ իմ սասանի»-ն, Մակար Եկմալյանի «Ամէն հայր սուրբ»-ը։ Երեկոն եզրափակվեց Անահիտ Վալեսյանի «Ճախրանք» ստեղծագործության կատարմամբ՝ համեմված կոմիտասյան շնչով։

Հանդիպմանը մասնակցում էին նաև «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը և կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը:

Իրինա Հովհաննիսյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40