Օրվանը պատշաճող ցերեկույթ՝ կրթահամալիրում

03.12.2024 16:32
705

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված ցերեկույթ տեղի ունեցավ Կապանի թիվ 3 կրթահամալիրում։ Կրթօջախի հյուրերը նախասրահում ծանոթացան սաների աշխատանքներին՝ գեղանկարչական գործեր, կիրառական արվեստի նմուշներ։ Նաև ազգագրական անկյուն էր ստեղծվել` գունագեղ կարպետներով, ճախարակ աշխատեցնող աղջնակով։

Այնուհետև հաշմանդամության օրվանը նվիրված միջոցառումը տեղափոխվեց դահլիճ։ Վահանավանքի հոգևոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը մանրամասնեց օրվա խորհուրդը, հնչեց Տերունական աղոթքը։

Օրվանը համահունչ խոսք ասաց կրթահամալիրի տնօրեն Մարինե Ղազարյանը՝ նաև ներկայացնելով սովորողների կրթական վիճակագրությունը։ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում սովորում են կրթության առանձնահատուկ կարիք ունեցող 84 աշակերտ։ Նրանց ուսուցումը կազմակերպվում է անհատական ուսուցման պլանով՝ հիմքում ունենալով յուրաքանչյուր սովորողի ֆունկցիոնալությունը։ Կրթահամալիրում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորում է ևս 74 հոգի՝ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններով՝ խառատ, եռակցող, վարսահարդար, խոհարար։ Պետության համար գերակա ճանաչված՝ խառատ և «Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա» մասնագիտություններով սովորողները ստանում են 50 հազար դրամ կրթաթոշակ։

Մ․ Ղազարյանը երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մշտապես կանգնած են կրթահամալիրի և նրա սաների կողքին, նաև մանկավարժական կոլեկտիվին՝ դժվարին և պատասխանատու աշխատանքը սրտացավորեն կատարելու համար։

Այնուհետև կրթահամալիրի սաները հանդես եկան Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործության մոտիվներով գրական-երաժշտական կոմպոզիցիայով։ Այն նաև խորագիր ուներ․ «Սրտի զգացածն աչքով չես տեսնի»։

Վերջում օրվանը պատշաճող խոսքեր հնչեցրին ծնող Արմինե Հակոբյանը, Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։

Վահրամ Օրբելյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22