Օսիպյանը հրամայել է քննության առնել կաթողիկոսի հետ կապված միջադեպը

16.07.2018 12:58
1174

ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել` կաթողիկոսի ավտոմեքենայի ճանապարհը փակելու միջադեպի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրամայել է քննության առնել հուլիսի 14-ին Վայոց ձորի մարզում, Գնդեվանքից վերադարձի ճանապարհին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի բոլոր հանգամանքները։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հիշեցնենք` հուլիսի 14-ին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները Վայոց ձորի մարզում շրջափակել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ավտոմեքենան։

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով շտապ հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ կաթողիկոսին վտանգ է սպառնում, նրա մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները սպառնալիքներ են հնչեցնում Վեհափառի հասցեին։ Ոստիկանության դեպքի վայր ժամանելուց հետո բողոքողները բացել էին ճանապարհը։

Նրանք հայտարարել էին, որ Վեհափառի համար որևէ վտանգ չեն ներկայացնում, այլ միայն պահանջում են, որ նա դուրս գա ավտոմեքենայից։

Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունն արդեն շուրջ 2 ամիս բողոքի ակցիաների միջոցով պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։

Շարժման մասնակիցները` Հայր Կորյուն վարդապետի, Տեր Արմեն քահանայի և Տեր Կորյուն քահանայի գլխավորությամբ, հավաքվում են Երևանում կաթողիկոսի նստավայրը համարվող Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում, երթեր և ցույցեր անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ Էջմիածնում։

 

armeniasputnik.am

 

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22