Ոստիկանությունում ծառայությունն ինձ համար կենսակերպ է եղել, միասին բազում դժվարությունների ու փորձությունների միջով ենք անցել. Արամ Հովհաննիսյանը հրաժեշտի խոսքեր է հղել

02.06.2025 21:21
596

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի ծառայողներ,

Ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում եմ ներկայացրել։

Ոստիկանությունում ծառայությանս երեք տասնյակից ավելի տարիների ընթացքում ձեզանից շատերի հետ երկար ճանապարհ եմ անցել՝ պայքարելով հանցավորության դեմ, ապահովելով երկրի ներքին կայունությունը, պաշտպանելով հասարակական կարգը, մեր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները:

Ոստիկանությունում ծառայությունն ինձ համար կենսակերպ է եղել, կյանքի իրական դպրոց, իսկ լավագույն ձեռքբերումը՝ ձեզ նման գործընկերներ ունենալը: Միասին բազում դժվարությունների ու փորձությունների միջով ենք անցել, ունեցել ենք նշանակալի ձեռքբերումներ: Սիրով ու պատրաստակամորեն մեր փորձն ու ձեռք բերած գիտելիքներն ենք փոխանցել երիտասարդ կադրերին:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և ՆԳ նախարարին՝ փորձություններով լի ժամանակահատվածում ինձ այս կարևոր պաշտոնը վստահելու համար։

Շնորհակալություն բոլորիդ: Աշխատանքային հաջողություններ ու անձնական երջանկություն եմ մաղթում:

Արամ Հովհաննիսյան
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ,
ոստիկանության գեներալ-մայոր»,- նշել է Հովհաննիսյանը։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01