Ոստիկանությունը դիվանատան տարածք ներխուժած ցուցարարներին չի հեռացնում այնտեղից. պատճառաբանությունն անհասկանալի է Մայր Աթոռի համար

10.07.2018 10:25
1167

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա նախաձեռնած քաղաքացիների կողմից դիվանատան տարածք ներխուժելու առաջին իսկ օրվանից դիմել է ոստիկանությանը, որը, սակայն, ակցիայի մասնակիցներին չի հեռացրել այնտեղից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: «Հենց այն օրը, երբ բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին Վեհարանի տարածք, Մայր Աթոռը դիմել է ոստիկանություն», -ասաց հոգևորականը:

Նրա խոսքով՝ ոստիկանները հսկում են տարածքը, որպեսզի ակցիայի մասնակիցներն ավելորդություններ ցույց չտան, հսկում են նաև ավազակային հարձակումներից, այլ ոտնձգություններից, քանի որ Վեհարանի տարածքում է բնակվում է Գարեգին Բ կաթողիկոսը: Իրավապահ մարմինները, սակայն, ցուցարարներին չեն հեռացնում այնտեղից, ինչը, Տեր Ասողիկի խոսքով, անհասկանալի է իրենց համար:

«Ոստիկանության ներկայացուցիչների մեկնաբանություններով՝ իրենք իրավունք չունեն ցուցարարաներին հեռացնելու տարբեր պատճառաբանություններով, ինչը մեզ համար տարօրինակ է և անհասկանալի, չէ՞ որ այդտեղ վանք է, Մայր Աթոռը հայոց եկեղեցու սեփականությունն է, և մանավանդ դա կաթողիկոսի բնակության վայրն է, և հանրային տարածք որպես այդպիսին չի դիտարկվում»,-ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։ 

Հուլիսի 6-ի առավոտյան Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են ՄայրԱթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, վերջնագրայինպահանջներով ու սադրիչ գործողություններով։ «Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիրլինելու եկեղեցականների հորղորներին՝ դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելիվարվելակերպը»,-գրել էր նա՝ հավելելով, որ նախաձեռնության անդամները փորձել են բռնություն գործադրել։

Նրանք շարունակում են մնալ այնտեղ, վրաններ են տեղադրել Մայր տաճարի շրջակայքում, իսկ կիրակի օրը համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ Դիվանատան նախասրահը մի խումբ քաղաքացիներ վերածել են ճաշարանի:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40