Ո՞վ է ասում, որ մինչեւ այդ օրենքի ընդունումը նախկինում ավելի նվիրված էին գիտական գործունեությանը

16.11.2017 10:29
1993

Տարկետման իրավունքի հարցը փոթորկել է ուսանողությանը։ Այն ուսանողությանը, որը մեր երկրում շատ ու շատ կնճռոտ հարցերի նկատմամբ անտարբեր էր, փողոց դուրս չէր գալիս, իր բողոքի ձայնը որեւէ կերպ չէր բարձրացնում։ Հիմա բանը հասել է նույնիսկ հացադուլով բողոքն արտահայտելուն։


Իսկ ի՞նչ կշահեն այս պայքարից ուսանողները, բանակը, գիտությունը։ Առայժմ միայն բերվում են փաստարկներ, ներկայացվում են թվեր ու վիճակագրություն, քաղաքական թատերաբեմում իրար հիշեցնում են, թե ով է ծառայել բանակում կամ ով չի ծառայել։ Ասել է՝ թե զինվորական ծառայությունից, նրա մասին օրենքից, տարկետում լինել-չլինելուց ով բարոյական իրավունք ունի խոսելու, ով՝ ոչ։ Մեր հարցերին պատասխանում է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, Հանրային խորհրդի անդամ, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ, Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Արտուշ Ղուկասյանը։


- Ուսանողները բողոքում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ եւ պահանջում են վերականգնել տարկետման իրավունքը։ Արդարացի՞ է իրենց պահանջը, ըստ Ձեզ։


- Եթե ուշադիր հետեւել եք լրատվությանը, ապա կիմանաք, որ մենք հրավիրել էինք Հանրային խորհրդի նիստ (ես նաեւ ՀԽ-ի կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահն եմ) եւ այնտեղ մենք մեր մտահոգություններն ենք հայտնել օրենքի տարբեր դրույթների վերաբերյալ։ Ընդհանուր գնահատականն այն է, որ այսօր անհրաժեշտ է նման օրենքի գոյությունը։ Բոլոր դեպքերում նշել ենք նաեւ, որ պետք է գտնել հաշվի առնել տաղանդավոր երեխաներին եւ գյուղերից եկած, պետության հաշվին սովորող ուսանողներին, որոնք պետք է գյուղ վերադառնան։ Այսինքն՝ կան որոշ խավեր, որոնք դուրս են մնացել ուշադրությունից։ Մենք ներկայացրել ենք առաջարկություններ, որոնք պետք է հաշվի առնվեն։ Այդ քննարկումներին ներկա էին նաեւ ուսանողության ներկայացուցիչները ԵՊՀ-ից։ Այնպես որ՝ մենք լսել ենք նաեւ իրենց փաստարկները։


- Ի վերջո՝ պե՞տք է լինի տարկետում, թե՞ ոչ։


- Դուք սխալ հարցադրում եք անում։ Տարկետում կա, տարկետումը չի վերացել։ Տարկետում տրամադրելու եղանակներն ու ձեւերն են փոխվել։ Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես պետք է դա իրականացնել եւ լրացնել այն խավերի համար, որոնք չունեն դրա իրավունքը։ Ոչ մեկը չի ասում, թե տարկետում պետք չէ։ Տարկետման ձեւն է փոխվել։


- Դուք լսել եք նաեւ ուսանողների փաստարկները գիտության, բանակի մասին։ Համոզի՞չ են դրանք։


- Ուսանողները ներկայացրեցին մի քանի փաստարկներ, այդ փաստարկներին պատասխանեց նաեւ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության ներկայացուցիչը։ Փաստարկներից մեկն այն էր, թե ճեմարանի ուսանողները պետք է ստանան տարկետում։ Օրենքն ընդունվելուց հետո բոլորը լինելու են հավասար դաշտում։ Տարկետումը բոլորին տրամադրվելու է տվյալ օրենքի շրջանակներում։


- Դուք եղել եք ԲՈՀ-ի նախագահ։ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը բերում է այն փաստարկը, որ կան տվյալներ, թե գիտական թեզը պաշտպանելուց հետո մարդիկ այդպես էլ չեն զբաղվում գիտությամբ։ Փոխարենը գիտական թեզ պաշտպանելու պատրվակով նրանք խուսափում են զինծառայությունից։ Դուք եւ՞ս նույնը կարող եք պնդել։


- Դա արդեն այլ խնդիր է։ Եղել է օրենք, օրենքի շրջանակներում լավագույն ուսանողներն օգտվել են այդ հնարավորությունից։ Հիմա դա քննարկման թեմա չի կարող լինել, որովհետեւ ոչ ոք օրենք չի խախտել։ Բուհերը տվել են այդ հնարավորությունը, նախարարությունը հաստատել է այդ ցուցակները, նրանք էլ օգտվել են օրենքի ընձեռած հնարավորությունից, պաշտպանել թեզ եւ ստացել տարկետում։ Իսկ ո՞վ է ասում, որ մինչեւ այդ օրենքի ընդունումը նախկինում ավելի նվիրված էին գիտական գործունեությանը։ Այս օրենքի շրջանակներում էլ որոշ խավ օգտվելու է նրա ընձեռած հնարավորություններից։ Ինձ թվում է, որ ուսանողները լավ էլ հասկանում են դա։ Իրենց պետք է լսել, հստակ առաջարկությունները պետք է հաշվի առնել։


- Ըստ Ձեզ՝ այդ նոր օրենքը կհաստատի՞ սոցիալական արդարություն։


- Ես համաձայն եմ, որ կասկած կա սոցիալական արդարության վերաբերյալ։ Օրենքի ընդունումից հետո լինելու են կառավարության տասնյակ որոշումներ։ Խնդիրն այն է, թե որքանով է այն լինելու թափանցիկ, որքանով տարբեր գերատեսչություններ չեն օգտվելու օրենքի ընձեռած հնարավորությունից։ Ամբողջ խնդիրը հենց այդ մտավախություններն են, օրենքի կիրարկումը։

Թագուհի Հակոբյան
hraparak.am
14 նոյեմբերի 2017թ.

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24