Ո՞վ է, ի վերջո, խոչընդոտում, որ «Գանձասար-Կապանը» վերադառնա իր բնօրրան Կապան

03.10.2019 15:15
1920

Սյունիքի մարզը միշտ եղել է ֆուտբոլի երկրպագու եւ  հանրապետության առաջնությունում ներկայացել տարբեր թիմերով, որոնք ձեւավորվել են հատկապես Կապանում։ Անգամ խորհրդային տարիներին հայ առաջին ֆուտբոլիստը՝ Գրիգոր Համբարձումյանը, ով Խորհրդային Միության հավաքական էր գործուղվել, Կապանից էր։ Կապանցիներին տարիներ շարունակ հիացրել եւ զարմացրել են լեգենդ դարձած այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Արկադի Անդրեասյանը, Հովհաննես Զանազանյանը եւ այլք, որոնք մարզական առաջին մկրտությունը  ստացել են Կապանի «Լեռնագործում»: 

Կապանցիների սերը ֆուտբոլի նկատմամբ զարթոնք ապրեց ՀՀ անկախացումից հետո։ Այս առումով տեղին է նշել «Սյունիքի» ՖԱ 1991-1993թթ. դարպասապահ Ռոման Բերեզովսկու անունը, նա հետագայում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հիմնական դարպասապահը դարձավ: 

Սկսած 1997թ. թիմը վերանվանվեց «Լեռնագործ», եւ նոր հաջողություններով հանդես եկան մինչեւ 2003թ.։ Նոր հաջողություններով թիմի համար բախտորոշ եղավ 2004 թվականը՝ թիմը նոր անունով եւ կազմով՝ «Գանձասար»։ Այդ անունը քանիցս փառք է բերել ֆուտբոլասեր հասարակությանը մինչեւ 2015 թ.։    

Նույն այդ թվականին Հայաստանի առաջնության առաջին շրջանի ավարտից հետո թիմում անհասկանալի իրավիճակ էր տիրում, քանզի այն, նախապատրաստվելով խաղին, հարցականի տակ դրվեց մրցասպարեզ դուրս գալու հարցը։ «Գանձասար» ակումբի ղեկավար Մ. Հակոբյանն այլեւս չէր տնօրինում թիմի աշխատանքները, եւ ակումբը պատկանեց այլ կազմակերպության։ Թիմի նոր ղեկավար Վահե Հակոբյանը փորձեց հանդիպել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ եւ որոշվեց, որ նոր անունով «Գանձասար-Կապան» եւ նոր ավյունով թիմը հանդես կգա մրցասպարեզում։ Քանի որ ակումբը մասնակցելու էր առաջնության կեսից, թիմը սկսեց խաղալ ճիշտ նույն միավորով, որքան վաստակել էր «Գանձասարը»։   

Ներկայիս ակումբը նախորդի իրավահաջորդն է, եւ թիմին ոչինչ թևաթափ չի անում։ Նորանշանակ գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը եւ նրա օգնական Աշոտ Բարսեղյանն արձանագրեցին թիմի լուրջ հաջողություններ։ 

«Գանձասար-Կապան» ՖԱ վերջին խաղը Կապանում անցկացվել է 2016 թ. աշնանը։ Թիմին նոր անակնկալներ էին սպասվում…

Այսօր կապանցի ֆուտբոլասերների համար երազանք է թիմի վերադարձը հարազատ Սյունիք…

Թագուհի Մանուկյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40