Ո՞վ համոզեց Հայաստանին գնալ դեպի ողբերգություն. Հովհաննիսյան

09.09.2025 11:24
465

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Ո՞վ համոզեց Հայաստանին գնալ դեպի ողբերգություն

Բրիտանական մամուլի պնդմամբ՝ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն օգտագործել է պաշտոնի շնորհիվ ձեռք բերած քաղաքական կապերը՝ անձնական շահի, փող աշխատելու համար։ Ընդ որում՝ առանց որևէ տարբերակման՝ արաբական շեյխերից մինչև վենեսուելացի Մադուրո։ Ասվում է նաև, որ Ջոնսոնը պաշտոնաթողությունից հետո իր հետ լուսանկարվելու համար փող էր պահանջում։

Ու այս մարդը (գուցե նման որակի այլ մարդկանց հետ) համոզել է Ուկրաինայի իշխանություններին՝ չընդունել ստամբուլյան համաձայնությունները, շարունակել պատերազմը, որի հետևանքն այսօրվա ավերված պետությունն է, միլիոնավոր զոհերը և տասնյակ միլիոնների խեղված ճակատագրերը։ Այս մարդիկ թքած ունեն այլ ժողովուրդների կյանքերի վրա, այլոց դժբախտությունը նրանց առաջնահերթությունների մեջ չի մտնում։

Ակնհայտ է, որ այլ ջոնսոններ էլ Հայաստանի գործող իշխանություններին են համոզել ընդունել որոշումներ, որոնք մեզ բերել են ողբերգության։ Ո՞վ է համոզել Հայաստանի իշխանություններին.

1. Մերժել և ժողովրդից թաքուն պահել 2019-ի խաղաղ կարգավորման առաջարկը՝ դրանով բացելով ուղիղ դուռ դեպի պատերազմ։

2. Մերժել պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկը։

3. Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որից հետո հայաթափումն արդեն տեխնիկական խնդիր էր։

Սրանք նույն ողբերգական, բայց տրամաբանական շղթայի հատվածներն են։ Իհարկե, նրանց արանքում կան բազմաթիվ երևացող-չերևացող որոշումներ, բայց ողբերգության ողնաշարը կազմում են այս երեքը։

«Ո՞վ համոզեց» հարցը մեզ համար ունի կենսական նշանակություն (դրան հետևում է, իհարկե, այլ երկար հարցաշար)։ Դա նախ և առաջ բանալին է՝ հասկանալու, թե ինչ կատարվեց, ինչպես հնարավոր եղավ մեր ողբերգությունը։ Բայց դա շատ կարևոր է նաև հասկանալու համար, թե ինչպես շարժվենք առաջ, ինչպես կազմակերպենք պետության և հասարակության հետպատերազմյան վերականգնումը, ինչպես խուսափենք այս արյունոտ սցենարի հետագա զարգացումներից, որոնք մեզ համար նախատեսում են պետականության կորուստ և երևանամերձ հայկական ռեզերվացիա։

Ինչպես ամառվա շոգին, արձակուրդի ընթացքում ստորագրվեց հերթական միանձնյա որոշումը՝ առանց որևէ հանրային ու քաղաքական քննարկման, առանց կոնսենսուսի և իհարկե, առանց դիմադրության, այնպես էլ ստորագրվելու են մյուս որոշումները, որոնք ձևակերպելու են մեր ողբերգության հաջորդ փուլերը։

Եվ մեր քաղաքական մտքի ու գործող ձևաչափերի խայտառակ տապալումն է, որ 4-5 տարի է՝ չեն կարողանում ձևակերպել, զտել ամենակարևոր հարցադրումները, դրանք հասանելի դարձնել սեփական ժողովրդին, դրանք դարձնել հանրային պահանջ։

Այդ հարցերի հետևում քաղաքականությունից և նույնիսկ բարդ աշխարհաքաղաքական ծրագրերից այն կողմ, կա մեծ էմոցիա, անսահման մարդկային ողբերգություն։ Ի վերջո, այդ էմոցիան է ձևակերպելու փոփոխությունների անկոտրում պահանջը, բայց նաև արձանագրելու քաղաքական մտածողության այսօրվա դատարկությունը։

Նոր իշխանության հայտ ներկայացնող ուժերի խնդիրն է՝ այդ էմոցիան չվերածել պարզապես ողբի առարկայի, այլ այն հաշվի առնելով՝ գտնել քաղաքական լուծումներ»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40