Օվերչուկը հայտարարել է, որ ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակներում՝ ՀՀ-ի սուվերենության և տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանմամբ

14.09.2024 16:20
730

Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացին և օգնել այդ հարցում՝ ելնելով Հայաստանի տարածքային ամբողջականության, սուվերենության և իրավազորության սկզբունքներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

Միևնույն ժամանակ, Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակումը հնարավոր է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակներում։ 

«Ես ուզում եմ ասել, որ ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել երեք երկրների (խմբ․ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) ղեկավարների միջև և արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղս հայտարարության մեջ։ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ գործընթացին և օգնել այս հարցում՝ ելնելով Հայաստանի տարածքային ամբողջականության, սուվերենության և իրավազորության սկզբունքներից»,- ասել է Օվերչուկը։ 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40