Ովքեր էին «Գորիսի» բանտի հանցախմբի անդամները. բացառիկ մանրամասներ

05.02.2018 10:04
2121

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով «Գորիս» քրեակատարողական հիմնարկում իրականացրած քննչական գործողությունների թեմային, հայտնել է. ««Գորիս» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախնական տվյալներով հստակ երեւում է, որ տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատակիցներ, անազատության մեջ պահվող, այսպես կոչված, քրեական հեղինակություններ եւ դրսում գտնվող անձինք, ովքեր հայթայթել են թմրամիջոցները եւ ուղարկել ՔԿՀ»: Եվ այսպես` 2017 թվականի հոկտեմբերի 30-ին` ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ռեժիմային մասնաշենքում քննչական եւ դատավարական գործողություններ էին կատարել, ինչը դատապարտյալների դժգոհության առիթ էր դարձել: Վերջիններս հարվածել են խցերի դռներին եւ կերակրադռնակներին, պատուհաններից եւ կերակրադռնակներից նետել այրված անկողնային պարագաներ եւ կենցաղային այլ իրեր, կոտրել մի շարք խցերի դռներն ու կերակրադռնակները, հայհոյել եւ հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Կալանավորների այս վարքագծի մասով Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` զանգվածային անկարգություններ: 

Ինչու գժվեցին 

Այն, որ քրեակատարողական հիմնարկում անկարգություններ են եղել, այլեւս անհերքելի իրողություն է, եւ իրավապահներն ընթացք են տվել դատապարտյալների կողմից անկարգություններ հրահրելու գործընթացին, սակայն չմոռանանք ամենագլխավորի մասին. ի՞նչ էր փնտրում կամ ի՞նչ քննչական գործողություններ էր իրականացնում ԱԱԾ-ն Գորիսի քրեակատարողական հիմնարկում, որի արդյունքում կալանավորներն ագրեսիվացան: Մեզ հասած տեղեկություններով` ԱԱԾ-ն տվյալներ է ունեցել, որ կալանավայրում տեւական ժամանակ առանց արգելքների թմրանյութ է մատակարարվում դատապարտյալներին եւ կալանավորներին: Ավելին՝ մեզ հայտնի էր դարձել, որ թմրանյութի այս պատմության մեջ ներգրավված է Գորիս քաղաքի բնակիչ` Աննան: Մեզ հասած լուրերի համաձայն` ԱԱԾ-ն Աննայի եւս այս գործով հարցաքննել է եւ այս ամենի արդյունքում հոկտեմբերի 30-ին ստուգումներ էր սկսել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, ինչն էլ զայրացրել էր կալանավորներին: 

ԱԱԾ բացահայտումը 

Ի վերջո, իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ի՞նչ բացահայտեց ԱԱԾ-ն: «Ժողովուրդ» օրաթերթը ազգային անվտանգության ծառայությունից հետաքրքրվեց, թե ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքով կալանավայրում բունտը հրահրողների թվում են նաեւ ՔԿՀ աշխատակիցները, քանի որ հենց նրանց ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում էր հնարավոր թմրամիջոցներ մատակարարել կալանավորներին: Գործի նախաքննության արդյունքում հնարավոր է եղել պարզել ՔԿՀ անձնակազմի իրական դերակատարությունը այդ գործընթացում: Եւ ՀՀ տարբեր ՔԿՀ-ներում վերջին աղմկոտ բացահայտումները չե՞ն վկայում արդյոք այն մասին, որ այդ համակարգում ամենահաճախն են ոտնահարվում օրենքն ու իրավունքները: Ի պատասխան մեր այս հարցադրմանը` ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը պատասխանել էր. ««Գորիս» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դեռեւս նախաքննություն է ընթանում, ուստի ստիպված եմ մեր ունեցած տվյալները սեղմ ներկայացնել: Այնուամենայնիվ, կարող եմ փաստել, որ գործի նախնական տվյալներով հստակ երեւում է, որ տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատակիցներ, անազատության մեջ պահվող, այսպես կոչված, քրեական հեղինակություններ եւ դրսում գտնվող անձինք, ովքեր հայթայթել են թմրամիջոցները եւ ուղարկել ՔԿՀ: Բացի այդ` բացահայտվել է եւս 1 մեխանիզմ` «Գորիս» ԲԿ բժշկի կողմից առանձնապես խոշոր չափերով հոգեմետ դեղեր իրացնելու հետ կապված: Նշված գործի շրջանակներում եւ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում, Կապան, Գորիս քաղաքներում տարբեր անձանց բնակարաններում, աշխատավայրերում միաժամանակ իրականացվել են շուրջ 30 խուզարկություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ շուրջ 6000 հատ հոգեմետ դեղեր: Գործի քննության ընթացքում տեղեկություններ են ստացվել նաեւ «Գորիս» ՔԿՀ աշխատակիցների կողմից անազատության մեջ պահվող անձանցից ապօրինի գումարներ ստանալու վերաբերյալ, որի շուրջ նախաքննություն է իրականացվում, եւ այս պահի դրությամբ կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 1 պաշտոնատար անձի: Ներկա դրությամբ նշված քրեական գործի նյութերով հարուցվել են թվով 5 նոր գործեր, որոնցով մեղադրվում են 11 անձինք, նրանցից 2-ը` «Գորիս» ՔԿՀ աշխատակիցներ, 1-ը` «Գորիս» ԲԿ բժիշկ: Նշեմ նաեւ, որ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում խուզարկությունների կատարմանն անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակիցները, եւ նրանց պրոֆեսիոնալիզմի արդյունքում է, որ հաջողվել է խուզարկություններն իրականացնել անակնկալ եւ արդյունավետ` հայտնաբերելով խցերում ապօրինի պահվող թմրամիջոցները եւ այլ արգելված առարկաներ: Գործի արդյունքներով պարզված տվյալներն ամբողջ ծավալով ներկայացվելու են ՀՀ արդարադատության նախարարությանը` հայտնաբերված խախտումները եւ թերությունները վերացնելու, ինչպես նաեւ դրանք թույլ տված անձանց նկատմամբ ծառայողական բնույթի ներգործության միջոցներ ձեռնարկելու համար»: 

Իսկ որտե՞ղ էր ՔԿՀ պետը 

Այս իրավիճակում զարմանալի է մեկ բան, թե ուր էր նայում Գորիսի քրեակատարողական հիմնարկի պետ Արտուշ Մաքունցը, երբ իր ղեկավարությամբ գործող հիմնարկում նման իրավիճակ է տիրել: Միգուցե այս ամենը կատարվել է նրա «թեթեւ» ձեռքո՞վ: Ինչեւէ: ԱԱԾ-ում այս գործով քննությունը շարունակվում է: Նշենք, որ ՔԿ վարչությունում տարածված խոսակցությունների համաձայն` բանտապետին պատասխանատվության չեն կանչի, քանի որ Մաքունցը վաղուց պետք է թոշակի գնար, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր: Ու հիմա այս բացահայտումը առիթ կլինի՝ նրան թոշակի ուղարկելու գործընթացը արագ կազմակերպելու համար: Տեսնենք, թե ինչ արդյունք կտա քննությունը: 

Քնար Մանուկյան 

armlur.am

3 փետրվարի 2018թ.

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17