Ովքեր են լքել ՀՀԿ խորհուրդը. անունները հայտնի են

17.11.2018 18:06
1313

Նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստից հետո կուսակցության առաջին փոխնախագահ ընտրված Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ կան ՀՀԿ խորհրդի շարքերը լքած մի շարք անձինք:

Սարգսյանը, սակայն, անուններ չնշեց:

Factor.am-ը դիմել էր ՀՀԿ կուսակցության գրասենյակ, որտեղից մեզ տրամադրել են այն անձանց անունները, որոք լքել են խորհրդի կազմը:

Եվ այսպես՝ խորհրդի կազմն ընդհանուր առմամբ լքել են 27 հոգի, որոնց թվում են Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Առաքել Մովսիսյանն (Շմայս) ու Մհեր Սեդրակյանը:

Ի դեպ, Առաքել Մովսիսյանն այն ՀՀԿ-ականներից էր, որը մինչ հեղափոխությունը, Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված ցանկացած քննադատության հեղինակ հասցեին սպառնալիքներ են հնչեցնում:

ՀՀԿ խորհդրի կազմը լքածներից են նաև խմբակցության պատգամավորներ Աշոտ Արսենյանը, Նահապետ Գևորգյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գևորգյանը, ինչպես նաև Արսեն Միխայլովը, Արթուր Ստեփանյանը, Գագիկ Աբրահամյանը, Տիգրան Արզաքանցյանը, Հրանտ Գրիգորյանը, Դերենիկ Դումանյանը, Արմեն Կարապետյանը, Ալվինա Հարությունյանը, Աստղիկ Միրզախանյանը, Մխիթար Վարագյանը, Կարեն Սարիբեկյանը, Էդուարդ Ներսիսյանը, Գայանե Անտոնյանը, ինչպես նաև Հայկ Գրիգորյանը,  Ջուլիետա Բուբուշյանը, Ռոզա Սիրունյանը, Արմեն Հարությունյանը, Տիգրան Սահակյանը,Սուրիկ Պողոսյանը:

Factor.am-ն ավելի վաղ գրել էր, որ ՀՀԿ ԳՄ մի շարք անդամներ էլ չեն մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: 



 

 

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40