Ո՞ւմ է ասում դասալիք, իմ երեխայի՞ն, իմ երեխան կռվել է մինչև վերջին փամփուշտը և այնքան բան է արել, որ իրենք բոլորով չեն կարողանա անել. գերիների, անհետ կորածների հարազատների ակցիան՝ Կառավարության դիմաց

07.12.2021 21:17
3680

Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ մենք գերի չունենք։ Իմ երեխան չկա տարի երկու ամիս է, մենք հավաքվել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու ու ասելու, որ էսպես չի կարելի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` գերիների վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին, ասաց Կառավարության դիմաց հրավիրված բողոքի ակցիայի կազմակերպիչներից, անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը։

«Ում է ասում դասալիք, իմ երեխայի՞ն, իմ երեխան կռվել է մինչև իր վերջին փամփուշտը ու հայտնի չէ, թե ուր է։ Իմ երեխան այնքան բան է արել, որ իրենք բոլորով հավաքվեն, չեն կարողանա անել։ Թող ծառայակիցներին հարցնեն, ինչ զոհողությունների է գնացել իմ երեխան»,–ասաց նա։

Անհետ կորածների և գերի ընկած զինվորների ծնողներն իրենց հետ բերել էին զինվորների նկարները և պատրաստվում էին դրանք փակցնել Կառավարության շենքի վրա, ինչին ոստիկաները միջամտեցին և թույլ չտվեցին։

«Ով այսօր այնպես կանի, որ ես իմ երեխայից լուր չունենամ, ինքը ազգային տականք է։ Բոլորիդ երեխաները տանն են, հանգիստ նստած եք, թող մեկի երեխան մի քանկ օր տուն չգա, տեսնեմ ինչ կանեք, տարի երկու ամիս է երեխայիցս լուր չունեմ։ Թող գնան բերեն, գործը քննեն հասկանան՝ զենքը ինքնակամ գցել է, հանձնվե՞լ, դատեն, հարց չկա, բայց բերեք։ Բայց, եթե պարզվի, որ այդ զինվորն ինքը չի հանձնվել, այլ սարքել են գլխին, որ իրենց կեղտոտ գործերն անեն, ինչ են անելու։ Թող պարզվի, որ իմ երեխան սխալ է արել, դավաճանել է հայրենիքին, դատեն ամենախիստ ձևով, բայց ոչ թե տարի երկու ամիս տանեն բերեն, վերջում ասեք գերի չունենք, այդ 300 հոգին ասեղ էին, որ կորան։ Երկիրը կործանվում է, բոլորը կանգնած իրար երեսի են նայում»,- ասաց Արսեն Ղուկասյանը։

Նա նշեց, որ այս պահին մարզերից Երևան են ժամանում անհետ կորածների և գերիների ծնողները՝ մասնակցելու Կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիային։

Նշենք, որ այսօր համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով գերիների հարցին, նշել է, որ բոլոր գերիների նկատմամբ պետք է քննություն իրականացվի և քրեական պատասխանատվության ենթարկվեն։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40