Պահանջում են հրաժարվել Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետի դեմ հաղորդումից

30.05.2018 17:14
1752

«Գնացել ասուլիս ես տվել, սաղիս քցել ես, իրանց դիմի, թող իրանք օգնեն»… 

Մայիսի 25-ին Սյունիքի մարզի բնակիչ Հասմիկ Սարգսյանը «Վելես» իրավապաշտպան կազմակերպությանը տեղեկացրել էր իր նկատմամբ սկսված նոր ճնշումների մասին: Հասմիկը տեղի դատարանի կողմից դատապարտվել է 6 ու կես տարվա ազատազրկման՝ 10 հազար դրամի գողության համար, ինչի մասին բարձրաձայնել էր «Առավոտը», իսկ «Վելեսը» հրավիրել էր մամուլի ասուլիս՝ պաշտպանելու երեք անչափահաս երեխաների եւ զինվոր որդու մոր իրավունքները: Հասմիկի բողոքի քննությունը շարունակվում է վերաքննիչ քրեական դատարանում: Այս տարվա թվով 4-րդ նիստը նշանակվել է հունիսի 12-ին: Բողոքաբեր կողմը պահանջում է բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։ «Ինձ կանչել են ոստիկանություն, ներկայացել եմ, առանց տուժողի ցուցմունք տալու՝ ինձ ստիպելով եւ սպառնալով, քանոնը կոկորդիս պահելով, թե կոկորդս կմտցնեն, խաբելով, ասել են՝ գրի ցուցմունքդ, տուժողն արդեն գրել է: Գրելուց հետո իմացել եմ, որ տուժողը ոչ մի ցուցմունք չի ներկայացրել: Հետո տուժողին բերել են եւ ասել, որ Հասմիկն արդեն գրել է: Ինձ եւ տուժողին խաբել են՝ ասելով, որ կարճում են գործը: Չեմ աշխատում, նպաստս կտրել են: Մի քանի անգամ դիմել եմ սոցապ նախարարություն, քաղաքապետարան՝ օգնություն ստանալու նպատակով, սկզբում խոստացել են, ապա մերժել են՝ քրեական գործի հարուցված լինելու պատճառով: Ես ու երեխաներս առողջական խնդիրներ ունենք, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չեմ կարողացել բուժումները շարունակել: Միակ նպատակս աշխատանք ունենալն է եւ երեխաներին օրվա հացով ապահովելը»,- ասել էր Հասմիկն ասուլիսի ժամանակ: Եվ ահա հետեւել էր նրա նկատմամբ մի նոր քայլ. մայիսի 25-ին Հասմիկը տեղեկացնում է, որ տան սեփականատերը, ում բնակարանն էր վարձակալել, ուր ապրում է երեխաների հետ, իրենից պահանջել է հրաժարվել ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Մանաս Ստեփանյանի վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումից: Խոսքն այն հաղորդման մասին է, որը «Վելեսն» ու իրավաբաններն են ներկայացրել՝ ոստիկանի կողմից քանոնը Հասմիկ Սարգսյանի կոկորդին դնելու եւ այն կոկորդը մտցնելու սպառնալիքի փաստով: Տանտերը ասում է՝ երկու օրվա ընթացքում կազատես բնակարանը, պատճառաբանելով, որ Մանաս Ստեփանյանն իր ազգականն է։ Ի դեպ, Հասմիկ Սարգսյանը ժամանակավոր կացարան տրամադրելու խնդրանքով դիմել էր Սիսիանի քաղաքապետարան, քաղաքապետի տեղակալ Վարդան Իվանյանն էլ հայտարարել է. «Գնացել ասուլիս ես տվել, սաղիս քցել ես, իրանց դիմի, թող իրանք օգնեն»։ «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը Հասմիկ Սարգսյանի հայտնածը համարում է հաղորդում հանցագործության մասին: Ի դեպ, իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, ապրիլին հանդես գալով միասնական հայտարարությամբ, դիմել էին նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, ակնկալելով՝ հատուկ ուշադրություն դարձնել ընտանիքի սոցիալական խնդիրներին եւ գտնել այդ խնդիրները լուծելու օրենքով սահմանված հնարավորություններ։ Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ակնկալել էին, որ նա հանդես կգա դիրքորոշմամբ՝ ի պաշտպանություն սոցիալապես խոցելի խմբերի, հատկապես բազմազավակ, ընտանեկան բռնությունից տուժած եւ սոցիալապես խիստ անապահով կանանց, ովքեր իրենց երեխաներին սովից փրկելու համար գնում են քայլերի, որոնք սոցիալական աջակցության պարագայում կբացառվեին։ 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ 

«Առավոտ» 

29.05.2018 

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11