Փառատոն, որ միավորում է մարզի երգչախմբերը

30.05.2024 12:24
794

Չորրորդ անգամ Սյունիքում անցկացվեց «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյան, նվագակցող՝ Մարինե Մարգարյան)։ Մայիսի 27-ին կայացավ ճանաչված երգչախմբի համերգը։ Հնչեցին հոգևոր երգեր, հայ և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք ջերմությամբ ընդունվեցին հանդիսականի կողմից, ում  նաև հնարավորություն տրվեց հարցեր ուղղելու երգչախմբի խմբավարին ու նրա սաներին։

Երկրորդ օրը երգեհոնային դահլիճի բեմահարթակը տրամադրվել էր մարզի երաժշտական և արվեստի դպրոցների կոլեկտիվներին (Գորիսի Աշոտ Սաթյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց, Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոց, Շինուհայրի երաժշտական դպրոց, Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1, թիվ 2, թիվ 3 երաժշտական դպրոցներ՝ Կապանի արվեստի մանկական դպրոց, Կապան համայնքի կանանց երգչախումբ)։

Որպես հավարտ համերգի՝ ելույթ ունեցավ համահավաք երգչախումբը։ Հնչեց Էդգար Հովհաննիսյանի՝ Պարույր Սևակի խոսքերով ստեղծված «Սարդարապատ» երգը, Առնո Բաբաջանյանի «Տղերքը, որ չկան» և վերջում Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան»-ը, որի կատարմանը ձայնակցեց ամբողջ դահլիճը:

«Մեզ համար շատ ոգևորիչ է լինել Սյունիքում, բայց նաև մտահոգ եմ , քանզի հոգսաշատ և ընկճված տեսա ժողովրդին, այս փառատոնին երգչախմբի պակաս կար։ Ցավոք, այս անգամ չեն ներկայացել Սիսիանի և Քաջարանի երգչախմբերը: Կապանը պիտի դառնա իսկական մշակութային կենտրոն, երեխաները պիտի մեծանան մշակութային միջավայրում։ Երգչախմբերի կատարումներում այս անգամ շատ բան է փոխվել  դեպի դրականը, ինտոնացիան ավելի մաքուր է։ Եթե անընդհատ վարպետաց դասեր անցկացվեն, փառատոներ լինեն, վարպետությունն ինքնաբերաբար կաճի։ Այս անգամ տպավորված եմ Կապան համայնքի կանանց երգչախմբի կատարումներով», – «Սյունյաց երկրին» տպավորությունները ներկայացրեց խմբավար Տիգրան Հեքեքյանը:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40