Փառատոն. օր տասներորդ

16.07.2024 11:41
728

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հերթական օրն անցավ երկու փուլով և «Ապագա աստղերը 2024 թ. փառատոնի բեմում» խորագիրն էր կրում։ Արվեստի քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան  երգեհոնային դահլիճի բեմահարթակում հեռանկարային, շնորհալի երաժիշտներ էին՝ ներկայացնելով դասական երաժշտության նմուշներ։ Նախ՝ Սամվել Ավանեսյանի դիրիժորությամբ ելույթ ունեցավ փառատոնի երիտասարդական նվագախումբը՝ մենակատար Լեո Ավանեսյան (դաշնամուր)։ Այնուհետև երաժշտական ունակություններով և կատարման տեխնիկայով աչքի ընկան Աիդա Ավանեսյանը, Գոռ Բարսեղյանը, Շուշան և Արուսյակ Արևշատյանները, Մարիա Ներսիսյանը, Շուշաննա Պուչինյանը, Անժելիկա Զաքարյանը և ուրիշներ։ Տպավորություն էր, որ փառատոնը միավորում է նաև երիտասարդ երաժիշտ կատարողներին։

Երեկոյան երգեհոնային դահլիճում համահավաք ջազ նվագախումբն էր, գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Սուչյան (շեփորահար և ջազմեն)։ Խումբը ձևավորված էր Երևանի, Կապանի և Արցախից բռնագաղթված երաժիշտներից։ Կատարվեց նաև վաղամեռիկ կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի «Մեղեդի» ստեղծագործությունը, կատարեց Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի ուսանող Արման Մկրտչյանը։ Հնչեցին հայ, արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործություններ, երաժշտական  փոխադրումներ։ Նվագախմբի հետ երկու երգի կատարումով հանդես եկավ ռուսաստանաբնակ կապանցի երգչուհի Աննա Աղամյանը։ Այս անգամ ևս հանդիսատեսը տպավորված հեռացավ դահլիճից։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40