Փառատոնն ավանդական է դառնում

15.10.2025 11:37
789

Հոկտեմբերի 14-ին ազդագիրը Կապանի արվեստի պետական քոլեջում հրավիրում էր երգեհոնային համերգի՝ Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում:

Վահագն Ստամբոլցյանի ջանքերով տարիներ առաջ Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում և Կապանում հայտնվեցին երգեհոններ՝ ընդսմին ձևավորելով երգեհոնային երաժշտության ստամբոլցյանական դպրոցը:

2022 թվականին կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում կայացավ երգեհոնային երաժշտության առաջին միջազգային փառատոնը, որն ըստ ամենայնի ավանդական է դառնում: Մեկուկես ժամ հանդիսատեսը վայելեց աստվածային երաժշտություն, իսկ մինչ այդ կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, փառատոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Արմեն Սուքիասյանը, ողջունելով ներկաներին, հայտնեց, որ փառատոնն անցկացվում է Երևանում, Չարենցավանում և Կապանում, որտեղ կան երգեհոններ և որոնց մասնակցում են հանրապետության երգեհոնային երաժշտության լավագույն կատարողները:

Համերգային ծրագրում հանդես եկան Վահագն Ստամբոլցյանի սաներ Մարինա Նահապետյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Արմեն Աղաջանյանը:

Առանձին կատարումների ժամանակ նրանց միացան Հասմիկ Մարտիրոսյանը (սոպրանո) և Աշոտ Խաչատրյանը (թավջութակ): Հնչեցին Բուքստեհուդեի, Բախի, Կոմիտասի, Ալ. Հարությունյանի  ստեղծագործություններից: Համերգի ավարտին Արմեն Աղաջանյանը հնչեցրեց Բախի « Տոկատ և ֆուգա ռե մինոր» ստեղծագործությունը, ամբողջացնելով համերգից ստացած հանդիսատեսի տպավորությունը:

Ամենավերջում Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը, երախտագիտություն հայտնելով համերգի կազմակերպիչներին, երաժիշտներին և հանդիսատեսներին, հայտնեց, որ հաջորդ տարի լրանում է Վահագն Ստամբոլցյանի 95-ամյակը և համոզմունք հայտնեց, որ փառատոնն առավել շուքով կանցկացվի:

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40