«Պարի աստղեր» շոու ստուդիան 25 տարեկան է

08.06.2018 14:43
1914

Կապանում անցկացվող տոնակատարություններին, մարզկենտրոնի մշակույթի կենտրոնի միջոցառումներին մշտապես իր պարային կատարումներով համ ու հոտ հաղորդող «Պարի աստղեր» շոու ստուդիան բոլորեց իր հիմնադրման քառորդ դարը: Արդեն դժվար է հաշվել, թե քանի դեռահաս ստուդիայում հաղորդակցվեց պարարվեստի գաղտնիքներին, ոմանք էլ այնքան հմտացան, որ ստեղծեցին իրենց պարային խմբերը:

Կապանի մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում տեղի ունեցավ «Պարի աստղեր» շոու ստուդիայի ստեղծման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսություն: Միջոցառմանը մասնակցում էին ստուդիայի տարբեր տարիների սաներ, հյուրեր Երեւանից, «Միլեն շոու» բալետը: Հանդիսավարը հենց սկզբից խոստացավ հագեցած համերգային շոու ծրագիր, անակնկալներ, մրցանակներ, ուրախ տրամադրություն: Իսկ մինչ այդ տեսաֆիլմ ցուցադրվեց պարային խմբի հիմնադրման եւ անցած ուղու մասին:

Քառորդ դար առաջ ստեղծված կոլեկտիվի համար 1998-ը իրադարձային տարի էր, նախ՝ խմբի անդամները վերապատրաստում են անցնում Բուլղարիայում, ապա «Պարի աստղերը» համալրվում է նոր պարուսույցով՝ Արթուր Եղոյան, ում բեմադրած պարային կատարումները նոր շունչ հաղորդեցին ստեղծագործական խմբին: Նույն տարում Երեւանում կայացավ պարերի փառատոն, որտեղ «Ռեփ ու փոփ պարեր» անվանակարգում խումբը զբաղեցրեց երրորդ մրցանակային տեղը: Արթուր Եղոյանը հիմք դրեց ժողովրդական պարերի մասնագիտացված ուսուցմանը: Ստուդիայի ստեղծագործական կյանքը բուռն էր, դա արտահայտվում էր շրջագայություններով Հայաստանի տարբեր քաղաքներով եւ գյուղերով, մասնակցության տարբեր փառատոներին, տպավորությունն այնպիսին է, որ պարելու ցանկությունը համակել էր Կապանի բոլոր դեռահասներին: Խմբի հիմնադրման համահեղինակներից Էրիկ Քոչարյանի հավաստմամբ իր ամենամեծ ձեռքբերումն իր սաներն են՝ նա արդեն պարողների երկրորդ սերնդին է ծանոթացնում պարի այբուբենին, ուսուցանում արվեստի այդ տեսակը, հաղորդակից դարձնում պարային աշխարհի բոլոր գաղտնիքներին: 

«Պարի աստղեր» շոու ստուդիայի տարբեր տարիքային խմբերի կատարումները հանդիսականը վարձատրեց ջերմ ծափողջույններով: Բարձրակարգ կատարումներով հանդես եկավ «Միլեն շոու» բալետը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Եղոյան):

Արդեն երկրորդ տարին է, ինչ Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվում է Ապրիլյան պատերազմի նահատակ, «Պարի աստղեր» շոու ստուդիայի երբեմնի կրտսեր պարուսույց Նորայր Գասպարյանի մրցանակաբաշխությունը: «Պարի աստղեր» շոու ստուդիայի գեղարվեստական ղեկավար Էրիկ Քոչարյանը շնորհակալագրեր եւ «Նորայր Գասպարյան» հուշամեդալներ հանձնեց շոու ստուդիայի լավագույն պարողներին, իսկ «Լավագույն պարուհի» մրցանակին արժանացավ Կատարինա Կոստանդյանը՝ արժանանալով Նորայր Գասպարյանի պարը խորհրդանշող արձանիկին: Համերգային շոու ծրագիրը եզրափակվեց միացյալ պարով, որին մասնակցեցին հանդիսության մասնակից բոլոր պարողները իրենց սիրելի պարուսույց Էրիկ Քոչարյանի հետ միասին: «Պարի աստղեր» շոու ստուդիան շարունակում է իր գործունեությունը «Մենք դեռ կանենք ավելին» հավակնոտ (բառի դրական իմաստով) կարգախոսով: Ճիշտ է, այս հանդիսությանը հաջորդելու է պարողների ամառային հանգիստը, իսկ սեպտեմբերից թարմացված կազմով կշարունակեն հմտանալ պարարվեստի մեջ եւ հաճելի պահեր պարգեւել հանդիսականին:

- 1998-ին զորակոչվեցի բանակ, եւ այնպես ստացվեց, որ ծառայությունս սկսեցի Կապանում տեղակայված զորամասում, որտեղ էլ ծանոթացա Էրիկ Քոչարյանի հետ, եւ այդ ծանոթությունը վերածվեց ստեղծագործական համագործակցության: «Պարի աստղեր» շոու ստուդիան նվիրյալների մի խումբ է, ովքեր քառորդ դար պարում են եւ դեռ երկար կպարեն՝ տեսնելով նրանց նվիրվածությունը պարարվեստին, - համերգային ծրագրից հետո ասաց «Միլեն շոու» բալետի գեղարվեստական ղեկավար Արթուր Եղոյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Բերման է ենթարկվել Նարեկ Նալբանդյանը. «Իշխանություն»

07.09.2026 21:29

Թեհրանը TRIPP-ի վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ՝ պահպանելով բարյացկամությունը հրապարակային դաշտում

07.09.2026 20:17

Վեհափառի և 6 եպիսկոպոսի վերաբերյալ ապօրինի քրեական գործը կքննվի Արմավիրում

07.09.2026 20:12

Զգալի առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ եռակողմ բանակցություններ կազմակերպելու հետագա քայլերի ուրվագծման հարցում. Ուիթքոֆը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների մասին

07.09.2026 19:01

Կապանում օտարերկրյա ներդրումներ չկան. փոխքաղաքապետը` տնտեսական ակտիվության մասին

07.09.2026 17:24

Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը. Դավիթ Գալստյան

07.09.2026 17:19

Մոսկվան ստիպված է պաշտպանել սեփական շուկան. առաջարկում ենք հայ գործընկերներին համատեղ աշխատել. Օվերչուկ

07.09.2026 17:03

Կոռնիձորով ադրբեջանցիների առաջխաղացման մասին իրարամերժ տեղեկություններ են ստացվում

07.09.2026 17:01

Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը. շուտով կգնա Մոսկվա

07.09.2026 16:54

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

07.09.2026 16:52

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը գծված է դեռ 1984-88թթ. ի՞նչն եք սահմանագծում. Խոսրով Հարությունյան

07.09.2026 16:29

Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ

07.09.2026 15:56