Պարի միջոցով հայ մարդուն վերադարձնել հայ լինելու հպարտությունը. նշվում է Պարի միջազգային օրը

29.04.2019 17:13
1158

Ռազմապարերի միջոցով հնարավոր է հայ մարդուն վերադարձնել հայ լինելու հպարտությունը: ի հաղորդմամբ` այս մասին Պարի միջազգային օրը` ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:  

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ հավելեց, որ պարը լարվածությունից, բացասական լիցքերից ձերբազատվելու հոյակապ միջոց է:
 «Կարին»-ը գործում է 18 տարի, և  համույթի պարող տղաների միջև երբեք խնդիրներ չեն ծագել, քանի որ պարը հոգևոր թերապիա է: Երբ տղաները ուս-ուսի, թիկունք-թիկունքի պարում են, նույն համասեռ հոգևոր դաշտն է ստեղծվում, և նրանց միջև հակասությունները գրեթե բացառվում են: Ներքին մաղձից, լարվածությունից ազատվելու համար  բավական է պարել»,-նշեց Գագիկ Գինոսյանը:

Նա ընդգծեց, որը պարը ինքնանպատակ ու վերջնակետ չէ, այն միջոց է, որ հայ քաղաքացին դաստիարակվի  հայ ինքնության բանաձևով` ճանաչելով ինքն իրեն և դառնալով հայրենատեր: «Րաֆֆին ասում էր, որ հնարավոր չէ սիրել հայրենիքն առանց այն ճանաչելու»,-գրողի խոսքերը մեջ բերեց Գինոսյանը և հավելեց, որ իրենք չեն սովորեցնում  պարզապես պարել, այլ  փորձում են պարի միջոցով հայ մարդուն վերադարձնել հայ լինելու հպարտությունը:

Խոսելով ռազմական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում ռազմապարեր ներառելու մասին` Գինոսյանն ասաց, որ  արդեն զրուցել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան  ռազմական համալսարանի պետի հետ: Ճշտվել է դասացուցակը, և մի քանի օրից համալսարանում սկսվելու են ռազմահայրենասիրական պարեր դասավանդելու գործընթացը:

«Եթե միայն գործնական դասեր լինեն, պարը կվերածվի ռիթմիկ մարմնամարզության: Հնարավոր չէ ռազմական, հարսանեկան կամ թաղման պարը նույն ոգով, նույն հոգեբանությամբ պարել: Եթե մենք կարողանանք այնպես անել, որ մեր զինվորը, մեր սպան պարեն կռվելու պես, ապա նրանց համար կռիվը պարելու պես թեթև կդառնա»,-շեշտեց համույթի գեղարվեստական ղեկավարը:

Սամվել Խուդոյանի կարծիքով` պարը հաճելի ֆիզիկական ակտիվություն է, որն անհրաժեշտ է բանակում: «Խմբային պարը համախմբվածություն է ձևավորում. խմբի անդամները սկսում են իրար զգալ: Իրար հետ պարող մարդիկ ջերմանում ու սերտանում են միմյանց հետ, իսկ ռազմահայրենասիրական պարը հայրենասիրական դաստիարակության հզոր խթան է»,-հավաստիացրեց նա:

Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակիցբալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա:

1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո:

 armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40