Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

24.04.2019 22:36
1101

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի ավանդական միջոցառում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ: Ինչպես փոխանցում է Nouvelles d`Armenie-ն, այդ տարի միջոցառումն ունեցել է խորհրդանշական բնույթ, քանի որ երկրում առաջին անգամ ապրիլի 24-ը պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:   

Միջոցառմանը ներկա է գտնվել ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ քաղաքական, հասարակական, հոգևոր, մշակութային հայտնի գործիչներ:

Իր խոսքում Փարիզի քաղաքապետն ազդարարել է Հայկական կենտրոնի ստեղծման մասին: «Երկար ժամանակ մենք խոսում ենք կենտրոնի մասին, ինչը թույլ կտա այդ յուրահատուկ մշակույթին, Փարիզի հայ համայնքին դրսևորել իրեն և ամրապնդել հայ-ֆրանսիական բարեկամությունը: Կենտրոնը գտնվելու է Փարիզի 15-րդ շրջանում: Այժմ մենք կաշխատենք այդ ծրագրի մշակման և կենտրոնի կառուցման ուղղությամբ: Կարծում ենք, որ դա կլինի վայր, որը թույլ կտա Հայաստանին շարունակել փայլել իր քաղաքում, որովհետև այս քաղաքը ձեր քաղաքն է»,- ասել է Փարիզի քաղաքապետը:

Նա հարգանքի տուրք է մատուցել ֆրանսահայությանը, որը կիսում է Ֆրանսիայի Հանրապետության արժեքները, որոնք համընդհանուր են: «Դուք բոլոր ոլորտներում չափազանց ստեղծագործ եք: Եվ դուք մեզ ուղղորդել եք լինել ավելի բաց՝ տարբեր ազգերի ընդունելու, տարբերությունները ճանաչելու համար», - ավելացրել է Փարիզի քաղաքապետը՝ հիշեցնելով Թումո կենտրոնի բացումը Փարիզում և ընթացիկ այլ ծրագրերի մասին:

«Այս տարի մենք կունենանք կարևոր միջոցառումներ: Մայիսի 21-ին մենք կնշենք Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը: Մենք նրան հարգանքի տուրք կմատուցենք՝   Monsieur Le Princ փողոցում գտնվող նրա տան վրա տեղադրելով հուշատախտակ», հայտարարել է Անն Իդալգոն՝ ավելացնելով, որ Փարիզում տեղադրվելու է նաև Ազնավուրի կիսանդրին: 

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40