Պարոն Մակրոնն ինքն է պատրաստել իր մահիճը, երբ ԱՄՆ նախագահին վստահեցնում էր, որ ողջունում է իրանցիների դեմ իրականացվող դաժանությունները: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Պարոն Մակրոնն ինքն է պատրաստել իր մահիճը, երբ ԱՄՆ նախագահին վստահեցնում էր, որ ողջունում է իրանցիների դեմ իրականացվող դաժանությունները:
Արդեն ուշ է մեղադրել պատերազմը, որի բռնկմանը նրա նմաններն են նպաստել: Ֆրանսիայի ժողովուրդը պահանջում է արմատական փոփոխություններ, այդ թվում՝ հավաքների ազատություն:
Լսե՛ք Ֆրանսիայի ապագային, պարո՛ն Նախագահ»,- գրել է Արաղչին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է ավելի քան 2,000-ի, իսկ վիրավորված իրավապահների թիվը՝ ավելի քան 600-ի: