Պարոն վարչապետ, գոնե Դուք ասեք՝ ո՞վ է Սյունիքում պետական կառավարման պատասխանատուն․ այս ի՞նչ վիճակ է ճանապարհներին

23.01.2026 11:27
1523

Վեցերորդ օրն է՝ Կապանի արևելյան մուտքում՝ մի քանի կմ երկարությամբ ճանապարհի վրա, հարյուրավոր բեռնատարներ են կանգնած...

Այդքան էլ կանգնած են մարզի հարավային և հարավարևմտյան հատվածներում․․․

Մի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն արտաքին աշխարհին կապող տրանսպորտային գլխավոր զարկերակն օրեր շարունակ չի գործում․․․

Իրավիճակը շատ թե քիչ փորձում են կառավարելի պահել տեղ–տեղ կանգնած պարեկները։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ՝ մեր անմեղ հարցերին, թե ո՞ր կազմակերպություններն են միջպետական ճանապարհի այս կամ այն հատվածի ձմեռային պահպանության պատասխանատուն՝ արձագանքում է՝ դիմեք Google–ին:

Տեղական համապատասխան պաշտոնյաներն էլ՝ ստեղծված իրավիճակում իրենց գենետիկ անմեղսունակությունը թաքցնելու համար, լրատվական որոշ հարթակներում խղճուկ ծիվ–ծիվ են հնչեցնում։

Ստեղծված կացության իրական պատճառը Մ-2 մայրուղու՝ Շինուհայրի խաչմերուկ–Հարժիսի խաչմերուկ ճանապարհահատվածի սաստիկ ձնաբուքն է։

Սակայն ձնաբուքը որպես արդարացնող հանգամանք ներկայացնելը, մեղմ ասած, ազնիվ չէ, եթե ոչ խաբեություն։

Սյունիքի ռելիեֆին ու կլիմայական պայմաններին ծանոթ յուրաքանչյուր ոք տեղյակ է՝ Եռաբլրի սարավանդը դարեր շարունակ հենց այսպիսի ձմեռ է ունեցել և ունենում, ինչի մասին անթիվ- անհամար վկայություններ կան։ Ցավալի օրինակներ ունենք, երբ այդ հատվածում ձնաբուքը նույնիսկ մարդկային կյանքեր է խլել։ Եվ տարածաշրջանի պատասխանատուները, գոնե վերջին 60-70 տարում, այդ իրավիճակներից դուրս գալու ելքեր էին փնտրում․ որոշ տեղերում  փայտե (և ոչ միայն) ցանկապատների շղթա էին տեղադրում, առանձին տեղերում (որտեղ ձյան կուտակումներ չեն լինում)՝ դաշտամիջյան այլընտրանքային ուղիներ բացում․․․ Արդյունքում, ի վերջո, ճանապարհներն անցանելի էին լինում։

Բայց այդ ամենին՝ ավանդաբար, պատրաստվում էին ամռանը, ոչ թե սպասում հունվարին, ինչպես այս օրերին ենք անում, երբ այլևս ամեն ինչ մատնված է տարերքին։

Եվ հիմա, երբ Եռաբլրի ձնաբուքը հռհռում է մեր անճարության վրա՝ իրավիճակի պատասխանատուները, ինչպես նշեցինք, արդարացնող սին պատասխաններ են հորինում և շրջանառության մեջ դնում։

Ակնկալում ենք Ձեր միջամտությունը։

Հայաստանն արտաքին աշխարհին կապող միջպետական գլխավոր ճանահպարհը չի կարող օրեր շարունակ փակ մնալ։

Լուսանկարները՝ հունվարի 23-ի դրությամբ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40