Պարտավոր ենք ապահովել Արցախում ապրող երեխաների խաղաղ մանկությունը. Ռուբեն Վարդանյանն ընդունել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավարին

15.11.2022 14:51
848

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝  Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլյա Ֆլյորիի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից:

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է  Արցախում ԿԽՄԿ առաքելության կարևոր գործունեությունը հատկապես հետպատերազմյան շրջանում՝ ինչպես մարդասիրական աշխատանքների, այնպես էլ  բնակչության աջակցության տարբեր ծրագրերի իրականացման առումով:

Նիկոլյա Ֆլյորին տեղեկություններ է ներկայացրել  այս տարվա ընթացքում կատարված  և ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև բնակչության խոցելի խմբերին ուղղված սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերի մասին: Քննարկվել են հետագա համագործակցության, ծրագրերի իրականացման շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

Ռուբեն Վարդանյանը պատվիրակության ուշադրությունն է հրավիրել նաև օրեր առաջ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում տեղի ունեցած միջադեպերի վրա, երբ ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ էին արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Զրուցակիցներն առաջնային են համարել բնակչության բոլոր խմբերի անվտանգության ապահովումը: «Արցախում շուրջ 30 հազար երեխա է ապրում,  մենք պարտավոր ենք ապահովել նրանց անվտանգությունն ու  խաղաղ մանկությունը»,-ասել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40