Պարզվել են Սյունիքում դպրոցականներով ավտոբուսի՝ գետն ընկնելու հանգամանքները. վարորդի նկատմամբ հետապնդում է հարուցվել

30.05.2023 17:32
3782

Պարզվել են այս տարվա մարտի 10-ին Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մի շարք հանգամանքներ:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հիշեցնելով, որ 2023թ. մարտի 10-ին՝ ժամը 14:10-ին, Կապան քաղաքի 75-ամյա բնակչի վարած «Պազ 3206-110» մակնիշի ավտոբուսը, ուղևորներով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլորվել գետը։

Դրա հետևանքով 23 ուղևորը և վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն, որտեղ ուղևորներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ: Հիվանդանոց տեղափոխված 23 ուղևորները ճանաչվել են տուժող։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է նաև դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն։

Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների, այդ թվում՝ նաև նշանակված համալիր փորձաքննության արդյունքում, հիմնավորվել է, որ 2023թ. մարտի 10-ին՝ ժամը 14:20-ին, 75-ամյա տղամարդը, վարելով իրեն ամրակցված «Պազ 3206-110» մակնիշի ավտոբուսը, ուղևորվելով Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից, Ուխտավայրի դպրոցի աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվի անդամներին դեպի Կապան քաղաք տեղափոխելիս, ուշադիր չհետևելով առջևում տիրող ճանապարհատրանսպորտային իրադրության զարգացմանը, չընտրելով երթևեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ, իրականացրել է իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում՝ ստեղծելով վթարային իրադրություն:

Արդյունքում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի սահմաններից և Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլխիվայր ընկել Աճանան գետը, ինչի հետևանքով ուղևորներից մեկը՝ ուսուցչուհի, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մնացած 22 ուղևորներն ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ:

Քննությամբ պարզվել է նաև, որ ավտոբուսի կառավարելիությունը և ընթացքի կայունությունն ապահովող համակարգերը, ագրեգատները և դետալները, ղեկային կառավարման ու բանվորական արգելակային համակարգերը, ընթացային մասերը, մինչև տվյալ պատահարը, նախընթաց շահագործման ընթացքում գտնվել են սարքին վիճակում:

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ ավտոբուսի վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 3-ին ահազանգ էր ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի էր ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը, մոտ 5 մետր բարձրությունից ընկել գետը:

Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 23 տուժածից 14-ը երեխաներ են, տուժածներից 9-ը՝ մեծահասակ: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում էր ծանր, մյուսներինը՝ բավարար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40