Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց տեղի չի ունեցել․ Հայաստանի ԱԳՆ

15.09.2018 18:48
1227

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հերքում է «Հյուրիյեթ» պարբերականի հրապարակած տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և դիմել սահմանն անցած թուրք պատանուն հանձնելու խնդրանքով։

«Նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել», - ընդգծեց Բալայանը «Ազատության» հետ զրույցում։

Վերջին օրերին թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում 16-ամյա Ումութ Ալի Օզմենի պատմությունն է, ով մոտ երկու ամիս առաջ հատել է հայ-թուրքական սահմանը և բերման ենթարկվել հայ իրավապահների կողմից։ «Հյուրիյեթ»-ի փոխանցմամբ` երեկ պարբերականի սյունակագիր Իսմայիլ Սայմազի «Բաց թողեք Ումութ Ալիին» հոդվածի լույս տեսնելուց հետո Էրդողանը թուրք պատանուն վերադարձնելու հարցով զանգահարել է Փաշինյանին, ով իբր համաձայնել է ազատ արձակել Ումութ Ալիին, և նա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը կվերադառնա տուն։ Աղբյուրի պնդմամբ, այս տեղեկությունը տղայի հորը՝ Մուստաֆա Օզմենին փոխանցել է Թուրքիայի նախագահի խորհրդական Մեհմեդ Ուչումը։

Մեկ այլ տեղեկության համաձայն, հայկական կողմը Ումութ Ալիին հանձնել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը։ Այս մասին «Հյուրիյեթ»-ին ասել է տղայի հայրը։ Մուստաֆա Օզմենի խոսքով՝ իրեն Ստամբուլից են զանգահարել և հայտնել, թե որդուն փոխանցել են Թբիլիսիի թուրքական դեսպանատուն, սակայն այս տեղեկությունը չի հաստատել, քանի որ դեռ չի կարողացել կապվել որդու հետ։

Հայտնի է նաև, որ Ումութ Ալիին տուն վերադարձնելու հարցին լուծում տալու ակնկալիքով թուրքական Մեջլիսի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը դիմել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանին։ Վերջինս խոստացել է օգնել, նաև հանդիպել Ումութ Ալիին։

Ըստ «Հյուրիյեթ»-ում հրապարակված հոդվածի՝ Ումութ Ալի Օզմենը 45 օր է պահվում է հայկական բանտում՝ հուլիսի 24-ին Կարսում որսի ժամանակ հայ-թուրքական սահմանը հատելու պատճառով։

azatutyun.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40