Փաշինյանի Իրան այցից հետո ԱՄՆ դեսպանի խորհրդանշական այցը Սյունիք

06.08.2021 13:05
1378

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Սյունիք: Այդ մասին հայտնում է Հայաստանում ԱՄն դեսպանատունը: Դեսպան Թրեյսին Սյունիքում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ: Դեսպանի այցի մասին հաղորդագրության մեջ նշվում է Սյունիքի գրավչությունն ու մարզում ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բազմազանությունը:

Հատկանշական է, որ դեսպան Թրեյսին Սյունիք այցելել էր նաև ընթացիկ տարվա ապրիլին: Դա այն օրերն էին, երբ Սյունիք էր այցելել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այցը ուղեկցվել էր հայտնի աղմուկով, երբ ներքաղաքական մրցակիցները կամ հակառակորդները փորձել էին ընդհուպ խուլիգանական քայլերով տապապել նրա այցը: Ներկայումս էլ դեսպանը Սյունիք է այցելու բավականին հատկանշական պահի, այս անգամ սակայն արտաքին քաղաքական ֆոնի առումով:

Բանն այն է, որ նրա այցը Սյունիք, ասել կուզի հայ-իրանական սահմանային մարզ, տեղի է ունենում Իրանի նոր նախագահի պաշտոնամուտի առիթով Հայաստանի վարչապետ Փաշինյանի Իրան այցից անմիջապես հետո: Իրանում Նիկոլ Փաշինյանն ու այդ երկրի նոր նախագահը քննարկել են թե երկկողմ, թե ռեգիոնալ գործակցության հարցեր, այդ թվում Պարսից ծոց-Սև ծով հաղորդուղիների օրակարգին առնչվող թեմաներ: Թե հատկապես ինչպիսին է այդ քննարկումների բովանդակությունը և կոնկրետ շեշտադրումները, պարզ չէ, սակայն անկասկած է, որ այդ իմաստով հայ-իրանական հարաբերության զարգացման հեռանկարը էապես պայմանավորված է ամերիկա-իրանյան հարաբերության հեռանկարով: Եթե Իրանի նոր նախագահը գնա Վիեննայի գործընթացը հնարավորինս արագ վերականգնելու և երկխոսությունը շարունակելու ճանապարհով, ապա դա կարող է լավ նախադրյալ լինել հայ-իրանական օրակարգի զարգացման, մասնավորապես դրա ռեգիոնալ բաղադրչի առաջմղման համար: Որովհետև, Իրանի համար Պարսից ծոց-Սև ծով գաղափարի հայաստանյան երթուղու արդիականությունը հենց եվրոպական ուղղությամբ ծավալվելն է: Իսկ այստեղ արդեն անկասկած է, որ մեծ է լինելու ԱՄՆ հետ երկխոսության դերը, ընդ որում սկսած թերևս Վրաստանից: Ահա այդ առումով, վարչապետ Փաշինյանի Իրան այցից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի Սյունիք այցը ստանում է իրապես խորհրդանշական բնույթ, վերածվելով յուրօրինակ հաղորդագրության: Իհարկե կա հարց՝ հաղորդագրության ԱՄՆ դերը հիշեցնելու՞, թե ԱՄՆ պատրաստակամությունը հավաստելու շեշտադրումով:

1in.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22