Փաշինյանը համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունման մասին է խոսել

19.02.2025 20:27
698

Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ», իր ուղերձում հայտարարեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանն այս ուղերձով ներկայացնում է իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը: Այն 14 դրույթից է բաղկացած:

Ըստ Փաշինյանի՝ Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։

Մոտ մեկ ամիս առաջ՝ հունվարին, արդարադատության նախարարը խոստացավ մինչև խորհրդարանական ընտրություններ մշակել նոր Սահմանադրության տեքստը։

Նոր Սահմանադրության հարցը իշխանության օրակարգ մտավ Բաքվի պահանջից հետո։ Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի մայր օրենքը։ Ադրբեջանը խնդրահարույց է համարում նախաբանում Անկախության հռչակագրին հղումը, իսկ հռչակագրում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։ Անցած տարի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության բովանդակությունը նույնական չեն։ Բայց, դրանից հետո էլ չդադարեց Բաքվի պահանջը։

Նախարարը, սակայն, պնդել էր՝ մայր օրենքը փոխելու նպատակը ավելի լավ Սահմանադրություն ունենալն է։ Հրատապ հարց չկա, Ադրբեջանի պահանջի հետ կապ չունի, ավելացրել էր նա։

Վարչապետի այսօրվա որոշմամբ էլ ստեղծվում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով: Հունվարի 28-ի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ազգային անվտանգության ռազմավարությունն առաջիկայում կփոխվի և կվերափոխվի:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40