Փաշինյանը Հայաստանը տանում է քաղաքացիական պատերազմի․ եթե նրա մեջ մնացել է գոնե մեկ կաթիլ պատասխանատվություն պետության ճակատագրի հանդեպ, նա պետք է հեռանա. Զատուլին (տեսանյութ)

02.03.2021 21:28
4872

ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

«Այսօր մեր Լազարյան ակումբը, դա հայ-ռուսական ակումբ է, որը հավաքել է Ռուսաստանի, Հայաստանի, հայ-ռուսական հարաբերությունների ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց, դիմել է ՀՀ քաղաքացիներին և հենց Նիկոլ Փաշինյանին:

Ես ամբողջը չեմ մեջբերի, կասեմ միայն, որ Նիկոլ Փաշինյանին դիմելով, մենք ասել ենք, որ եթե նրա մեջ մնացել է գոնե մեկ կաթիլ պատասխանատվություն այն պետության ճակատագրի հանդեպ, որի համար նա երդվել է, նա պետք է հեռանա, որպեսզի թույլ տա այն մարդկանց, որոնք դեռևս վստահություն ունեն հասարակության մեջ, չեզոքացնել այն քաոսը, որը ինքն է ստեղծել, որովհետև այս պատմության խաղացող պարոն Փաշինյանը հասցրել է ում ասես մեղադրել`ռուսական հրթիռներից մինչև հայ զինվորականներին, միևնույն ժամանակ ընդհանրեպս իրեն մեղավոր չհամարելով Հայաստանի և հայ ժողովրդի խոշորագույն պարտության համար:

Եվ այսօր Հայաստանը կրկին մեծ վտանգի առաջ է, նրան տանում են դեպի քաղաքացիական պատերազմ: Եվ դա անում է ոչ այլ ոք, քան այն մարդը, որը կազմակերպում է այդ ցույցերը, այն ժամանակ, երբ նա ընդհանրապես չի հաջողել որ կառավարման, ոչ հրամանատարության ոլորտներում: Էլ ինչ պետք է կատարվի Հայաստանում, որ մարդիկ ենթադրություններ կատարեն այդ իշխանության որակի վերաբերյալ: Այն իշխանության, որը եկել է իշխանության «դուրս հանել ռուսական ռազմաբազան», «մենք պետք է կենտրոնանք Արևմուտքի վրա» լոզունգներով: Մենք գիտենք, ինչպես է Փաշինյանը եկել իշխանության»,-հայտարարել է Զատուլինը:

 

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40