Փաշինյանը հայտնել է ՀՀ ԶՈՒ կողմից իր ու Ալիևի միջև պայմանավորվածության հարյուր տոկոսով պահպանման մասին

30.09.2018 15:19
1590

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ՀՀ զինված ուժերը 100%-ով պահպանում են շփման գծում լարվածությունը նվազեցնելուն ուղղված՝ Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայնտեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց սակայն, որ վստահ չէ, որ Ալիևը նույնպես պահպանում է պայմանավորվածությունը։

«Իհարկե,  վստահ չեմ, բայց խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պարագայում ես շատ կարևոր եմ համարում ձեռք բերված այդ պայմանավորվածությունները: Կարևոր է ընդհանրապես այդ կոնտակտը, որը մենք պայմանավորվել ենք հաստատել: Վաղը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին պաշտոնապես կտեղեկացնենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև մշտական կապ հաստատել, որպեսզի մենք կարողանանք իրավիճակը ավելի օպերատիվ վերահսկել: Առայժմ պարզ չէ, թե տեխնիկապես ինչպես է իրականացվելու: Ես առաջարկել եմ, որ այդ կապը լինի այնպիսին, որ պայմանականորեն ասած՝ կես ժամվա ընթացքում հնարավոր լինի ինֆորմացիան տեղ հասցնել: Մեր զինված ուժերը 100%-ով պահում են պայմանավորվածությունը: Հույս ունեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը նույնպես կգան պայմանավորվածության լիարժեք դաշտ: Պայմանավորվածության մասին անմիջապես տեղեկացրել եմ ԱՀ նախագահ Բակո Սահակյանին։ նա ասել է, որ պայմանավորվածությունը լիարժեք ընդունելի է նաև իրենց համար»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթաց Արցախի Հանրապետության վերադարձի հարցը: «Բանակցային գործընթաց Արցախի Հանրապետության վերադարձի հարցը նույնպես քննարկել ենք: Մեր տեսակետները այդ հարցի շուրջ տարբեր են»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նկատեց, որ Իլհամ Ալիևն իր վրա դրական, կրթված մարդու տպավորություն է թողել:

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34