Փաշինյանը Ջերմուկի բնակիչներին խնդրում է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները

09.09.2019 12:37
1109

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

«Ջերմուկ քաղաքի բնակիչներին խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, որովհետև այդ ճանապարհները փակելու անհրաժեշտություն չունեք, որովհետև դուք ունեք կառավարություն, որը եթե տեսնի, որ այդ ճանապարհները փակելու լեգիտիմ անհրաժեշտություն կա, ինքը իր լծակներով, օրենքով իրեն վերապահված լիազորություններով կգնա ճանապարհներ կփակի», այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով. «Իմ արձանագրումը շարունակում է մնալ այն, ինչ ունեցել նախորդ իմ ուղիղ եթերի ընթացքում, որ առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի  շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում: Բայց, հասկանալի է, որ չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները»:

ՀՀ վարչապետը նոր ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտության հետ կապված՝ ասել է, որ դա այն փաստաթուղթն է, որով հանքաարդյունաբերողն ինքը բարձրաձայնում է իր պարտավորությունները հանրության առաջ:

«Եթե հիշում եք` «Սկայպ» կոնֆերանսի ժամանակ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագետները ասացին, որ, ի վերջո, ցանկացած գործողության և գործունեության պատասխանատվություն կրում է «Լիդիան» ընկերությունը: «Լիդիան» ընկերությունը ինքը պետք է երաշխիքներ տա կամ չտա, ստանձնի որոշակի պարտավորություններ, ինչի արդյունքում Կառավարությունը պետք է որոշի, թե որքանով է վստահություն ցուցաբերում այդ արձանագրումների նկատմամբ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտնել է, որ «Լիդիան» ընկերությունն իր հետ հանդիպման ժամանակ ամենաբարձր մակարդակով երաշխավորել է, որ շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցություն չի լինի:

«Լիդիան» ընկերությունը այս ամբողջ պատմությունից հետո գալիս է և ինձ հետ հանդիպման ընթացքում ասում է, որ «այո, ինչպես ՇՄԱԳ-ում  գրել եմ, ես պարտավորվում եմ, որ այդ հանքը կշահագործեմ 100 տոկոսով անվտանգ»: Դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է, որ ոչ մի լիտր աղտոտված ջուր չի արտահոսի արտաքին միջավայր, օդի որակը չի փոխվի, ստորերկրյա ջրերը չեն աղտոտվի, մակերեսային ջրերը չեն աղտոտվի, հողի և շրջակա միջավայրի կենսբազմազանության հետ կապված խնդիրներ չեն առաջանա»,- նշել է Վարչապետը: 


 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40