Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարը կարևորում է նաև Հայաստանի ներդրումային միջավայրն օտարերկրյա ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու տեսանկյունից

26.11.2018 16:13
1164

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը իրականացվում է  ոչ միայն արդարության և օրենքի գերակայության հաստատման, այլ նաև ներդրումային միջավայրի բարելավման համար: Չինական Phoenix TV հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կարծում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ հնարավորություն կտա մեր ներդրումային միջավայրն ավելի գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար: Հետևաբար, մենք դա անում ենք ոչ միայն արդարություն և օրենքի գերակայություն հաստատելու համար: Բացի այդ, մենք հույս ունենք, որ այն իրավիճակը, երբ մեր երկրում կոռուպցիա չի լինի, կգրավի օտարերկրյա ներդրողներին, որպեսզի գան Հայաստան և ներդրումներ անեն,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ Հայաստանում եղել են տնտեսական մենաշնորհներ: «Եղել են մարդիկ, ովքեր ունեցել ավելի շատ իրավունքներ, քան մյուսները: Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: Եվ մեր կառավարության հաջորդ առաջնահերթությունը երկրում իրապես անկախ արդարադատության համակարգի ստեղծումն է, որովհետև, դժբախտաբար, մեր արդարադատության համակարգը նույնպես կոռումպացված էր, և հիմա մենք աշխատում ենք  մեր արդարադատության համակարգը իրապես անկախ դարձնելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ Երևանի փողոցներում քայլելու ընթացքում կարելի է տեսնել շատ ժպտացող մարդկանց և հավելում, որ նույն իրավիճակը չէր, օրինակ, վեց ամիս առաջ: «Հայաստանում մարդկանց մեծ մասը երջանիկ չէին և իրենց չհարգված էին զգում: Մենք երկիր էինք, որը միշտ խնդիրներ է ունեցել՝ կապված ընտրությունների արդյունքների հետ, երբ ամեն անգամ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Բայց հիմա մենք վերացրել ենք այդ խնդիրը, և հիմա ես՝ որպես Հայաստանի վարչապետ, կարող եմ երաշխավորել, որ մենք երբեք նման խնդիր չենք ունենա»,- ընդգծել է Փաշինյանը:

 armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40