Փաշինյանը «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության, JICA-ի և eBay-ի ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

22.01.2019 17:37
1224

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունվարի 22-ի առավոտյան վարչապետը նախ հանդիպել է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին, ապա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկային:

Քրիստինա Ահմաջյանի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության հետ համագործակցությամբ և մեր երկրում վերջինիս հնարավոր գործունեությամբ: Վարչապետի խոսքով՝ կառավարության նպատակն է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսականի, և այդ նպատակով տնտեսական ոլորտում նախատեսվում են մեծ և իրական փոփոխություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում առկա է տեխնոլոգիական զարգացման մեծ ներուժ, և այդ առումով «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս»-ի գործունեությունը կարող է լինել հեռանկարային:

Քրիստինա Ահմաջյանը կարևորել է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներդրումային նոր ծրագրերի ներգրավման առումով և պատրաստակամություն է հայտնել օժանդակել ՀՀ կառավարությանը` ճապոնական տարբեր ընկերությունների հետ կապեր և համագործակցություն հաստատելու գործում: Ճապոնական ընկերության խորհրդի անդամը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է հետագա համագործակցության նպատակով այցելել Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը և Շինիչի Կիտաոկան քննարկել են JICA-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ուղղություններին, ինչպես նաև համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: 

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել գործակցությունը JICA-ի հետ և պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` փոխշահավետ նոր ծրագրեր իրականացնելու և համագործակցության նոր ուղղություններ նախատեսելու համար: 

Շինիչի Կիտաոկան իր հերթին ընդգծել է, որ իրականացվող բոլոր ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: Նա նշել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու JICA-ի փորձագիտական խումբը` փոխգործակցության հեռանկարներն ու նոր ուղղություններն ուրվագծելու նպատակով:

Զրուցակիցները կարևորել են նաև Ճապոնիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ հաշվի առնելով, որ առկա է զարգացման մեծ ներուժ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև «eBay» ընկերության փոխնախագահ Գեթի Ֆոսթերի հետ: Վարչապետը կարևորել է ինտերնետ-աճուրդային ընկերության գործունեությունը և նշել, որ այն համահունչ է տեղի ունեցող տեխնոլոգիական տրանսֆորմացիային: Կառավարության ղեկավարը հավելել է, որ ինտերնետ-առևտրի, էլեկտրոնային վճարումների և հեռահաղորդակցության ոլորտում eBay-ի գործունեությունը մեծ պահանջարկ ունի մեր երկրում և կարևորել Հայաստանում վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնումը:

Վարչապետը հավելել է նաև, որ 2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը և eBay ընկերությանը հրավիրել մասնակցելու ֆորումի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև Հայաստանում ՏՏ ոլորտի առաջանցիկ տեմպերով զարգացման փաստը:  

Գեթի Ֆոսթերը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան` մեր երկրում eBay-ի գործունեության հեռանկարները և ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40