Փաշինյանը մտավախություն է հայտնել Ադրբեջանում արմատական իսլամիստների հնարավոր տեղակայման վերաբերյալ

17.05.2019 20:08
1114

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն է հայտնել, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրումը կարող է լավ պատրվակ դառնալ արմատական իսլամիստների համար, որպեսզի նրանք հիմնավորվեն Ադրբեջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Lenta-ն, Փաշինյանն այս մասին ասել է ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ «Իսլամական պետության» զինյալների պարտությունից հետո Սիրիայում և Իրաքում, իսլամիստները նոր վայրեր են փնտրում, որտեղ կարելի է ինքնադրսևորվել։

«Ադրբեջանը շատ հարմար կետ է, որը թույլ է տալիս գործել Իրանի, ռուսական Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այդ հանգամանքներով պայմանավորված, Լեռնային Ղարաբաղում հաջորդ հնարավոր սրացումն արդեն տեղային չի լինի, և, որ այդ պատկերի ըմբռնումը կա ոչ միայն Երևանում, այլ նաև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում։

Ընդգծելով Ռուսաստանի համար Անդրկովկասի կարևորությունը՝ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Մոսկվան շահագրգռված է ղարաբաղյան խնդրի լուծմամբ և կդառնա երաշխավորն այն բանի, որ այս հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ լծակները, որոնք կարող են թույլ չտալ նոր սրացում։

«Ես չեմ կարող հավատալ, որ երբ կարիք լինի, ռուսաստանցիները չեն օգտագործի այդ լծակները»,- նշել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40