Փաշինյանը ներկայացրեց, թե որ դեպքում կդիտարկվի արտակարգ դրությունը հանելու հարցը

12.06.2020 15:18
1119

Հայաստանում, երբ վարակի տարածման համաթիվը կնվազի 1-ից (ներկայում 1.38 է), պետությունը կմտածի արտակարգ դրությունից հրաժարվելու մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, թե որն է այն պահը, շեմը, որին հասնելու պարագայում պետք է քննարկվի արտակարգ դրությունը հանելու հարցը: 

Փաշինյանը ներկայացրեց տարբերակներ. «Տարբերակ առաջին՝ հայտաբերվել է պատվաստանյութ, նրա արդյունավետությունը հաստատվել է, մենք ներմուծել ենք և սկսել ենք զանգվածային պատվաստման գործընթաց, կամ դեղամիջոց է հայտնաբերվել: Տարբերակ երկրորդ՝ մենք արձանագրել ենք, որ մեր հակամահաճարակային կանոնների պահպանումը բերում է թվերի շարունակական նվազման: Օրինակ, եթե մենք այսօրվա վիճակով երկու շաբաթ անընդմեջ տեսնենք թվերի նվազում, օրինակ մեր թվերը հասնեն 150-ի, 100-ի և դրանից ներքև, կարող ենք ոչ թե արձանագրել, որ այս պահին վերացնենք արտակարգ դրությունը, այլև իմանանք, որ այլևս շարունակելու անհրաժեշտություն չկա»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ վստահություն կտա տասը օրվա կտրվածքով թվերի շարունակական նվազումը: «Եվ ըստ էության, երբ վարակի տարածման համաթիվը կնվազի 1-ից ներքև, իսկ այս պահին 1.38 է, այդ ժամանակ արդեն պետք է լրջորեն մտածել արտակարգ դրությունից հրաժարվելու մասին»,-նշեց նա:

Փաշինյանը նկատեց նաև, որ սկզբում ամենամեծ խնդիրն այն էր, որ հստակ բանաձևը գտնված չէր, թե ինչպես կարելի է հսկողության տակ առնել այս հիվանդությունը: Նա նկատեց՝ շատ է քննարկվում, որ կառավարության ներկայացուցիչների հայտարարությունները հակասել են՝ դիմակ կրել, չկրել: Փաշինյանը հորդորեց նույն տրամաբանությամբ հետևել նաև ԱՀԿ-ի հայտարարություններին, որոնք ևս երբեմն հերքվում են: «Սա նոր տիպի կորոնավիրուս է, մարդկության՝ մեր բոլորի իմացությունն այս կորոնավիրուսի մասին դեռ շարունակում է զարգանալ: Եվ հետևաբար մենք շատ երկար փորձի, սխալների, ձախողումների արդյունքում գտանք այն բանաձևը, որ մեզ պիտի երաշխավորի, որ թվերն առնենք հսկողության տակ՝ կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ ազգային ժողովը հատուկ նիստում քննարկում է երկրում արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը: Կառավարությունը հունիսի 12-ի նսիտում որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից ՝ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

armenpress.am

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10