ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԵՐՔՈՒՄ ԵՎ ՀԵՐՔՈՒՄԻ ՊԱՀԱՆՋ «ԱՌԱՎՈՏ»-ԻՆ

02.05.2020 23:38
1543

«Առավոտ»-ի լրագրող Գոհար Հակոբյանը հերթական լրատվական պատվերն է կատարել՝ չճշտված, պրովակացիոն և միակողմանի տեղեկատվություն մատուցելով հասարակությանը:

Այսօր «Առավոտ» լրատվամիջոցում հրապարակված հոդվածը՝ «Լիսկայական ռեկտորը ստիպում է դիմումներ ուղարկել» խորագրով, ակնհայտորեն կեղծիք է՝ պատվիրված ԳՊՀ-ի արհեստակցական կազմակերպության նախագահ Համլետ Հովսեփյանի կողմից, ով, ի դեպ, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի հայրն է և իր թայֆայական թիմով մեծ փորձ ունի նման «գործարքներում»: «Լիսկայական» բնորոշումը հատուկ նշանակություն ունի նրանց բառապաշարում, քանի որ ժամանակին «հոսանքի» երդվյալ հետևորդներն են եղել, իսկ այժմ՝ ուրացողները: Մինչդեռ հորդորում ենք ջանք չգործադրել, քանի որ հասարակությունը սթափ է և կարողանում է տարբերակել հին ու նոր կադրերին, եթե անգամ անուն, ազգանունները փոխեն:

Խեղաթյուրված նյութ հանրայնացնելու փոխարեն մասնագիտական արժանապատվություն ունեցող լրագրողը նախ պետք է պարզեր իրեն հրամցված տեղեկատվության ստույգությունը, հասկանար խնդրո առարկա հարցի էությունը, պահանջեր իրեն ներկայացված ինֆորմացիայի իսկությունը հավաստող նյութեր, և չանդրադառնար հարցին միակողմանի, կոնկրետ աղբյուրից թելադրվելով:  Առավել ևս, որ Գորիսի պետական համալսարանի պաշտոնական կայքը բաց ու թափանցիկ կերպով բազմիցս անդրադարձել է արհեստակցական կազմակերպության վերոնշյալ հարցին, ներկայացրել  բազմաթիվ նյութեր և 26.04.2020թ.–ին էլ հանրայնացրել է այն պահանջը, որը շահարկվել է արհեստակցական կազմակերպության նախագահի կողմից, իսկ լրագրողի կողմից հասկանալի պատճառներով մնացել չնկատված, չուսումնասիրված:

Գորիսի պետական համալսարանի Արհեստակցական կազմակերպությունը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 11.08.2015 թվականին ստացել է պետական գրանցում, այնուհետև «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և Գորիսի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության միջև 02.05.2017 թվականին կնքվել է կոլեկտիվ պայմանագիր, որի համաձայն կազմակերպության անդամների աշխատավարձից անդամավճարների գանձումը պետք է կատարվի գործատուին ուղղված դիմումի հիման վրա, սակայն մինչև 2017թվականի դեկտեմբերի 31-ը նման դիմում գործատուն չի ստացել, ինչի հիման 2018 թվականի հունվարի 1-ից դադարեցվել են մինչ այդ աշխատավարձներից արհմության հաշվին փոխանցվող գումարները:

Աշխատավարձից հօգուտ արհմիության գանձումների վերաբերյալ դիմումները եղել են մինչև արհեստակցական կազմակերպության պետական գրանցումը, այսինքն՝ դիմումատուները դիմումները ներկայացնելու պահին չեն հանդիսացել 11․08․2015թ․-ին գրանցված արհեստակցական կազմակերպության անդամ և չի եղել ամբողջական տեղեկատվության, թե ԳՊՀ-ի որ աշխատողներն են համարվում արհեստակցական կազմակերպության անդամ:

Առաջնորդվելով «Արհեստական միությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի և վերոգրյալ կոլեկտիվ պայմանագրի պահանջներով՝ բազմիցս գրավոր ու բանավոր կարգով, կառավարման խորհրդի և գիտական խորհրդի նիստերում առաջարկվել է Համլետ Հովսեփյանին՝ ներկայացնել արհեստակցական կազմակերպության անդամի դիմումներն ուղղված գործատուին, որպեսզի վերջինս կազմակերպի արհմիութենական անդամավճարի գանձումը և հատկացումը` արհեստակցական կազմակերպության կանոնադրությամբ և կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետում, սակայն դիմումներ գործատուն չի ստացել, ինչի առկայության դեպքում դատական վիճաբանություններ չէին առաջանա։

Կոլեկտիվ պայմանագրի 12․1․ կետի համաձայն՝ կոլեկտիվ պայմանագիրը ուժի մեջ է մտնում կողմերի ներկայացուցիչների ստորագրման պահից և գործում է երեք տարի։ Կողմերը իրավունք ունեն երկարացնելու պայմանագրի ժամկետը, որը չի կարող գերազանցել երեք տարին։

Հիմք ընդունելով կոլեկտիվ պայմանագրի 12․1․ կետը և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՍԴ3/0722/02/18  քաղաքացիական գործով 11.12.2019թ. վճիռը՝ Համլետ Հովսեփյանին ռեկտորի կողմից առաջարկվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել 2018թվականի հունվարի 1-ից մինչ օրս ԳՊՀ արհեստակցական կազմակերպությանն անդամ հանդիսացող ԳՊՀ-ի աշխատողների գրավոր համաձայնությունները (առանձին կամ կոլեկտիվ դիմումների տեսքով), որպեսզի «Արհեստական միությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի և վերոգրյալ կոլեկտիվ պայմանագրի պահանջներով կազմակերպի Գորիսի պետական համալսարանի Արհեստակցական կազմակերպության անդամների համար հաշվարկվելիք կամ հաշվարկված ու Գորիսի պետական համալսարանի Արհեստակցական կազմակերպությանը չփոխանցված անդամավճարների գումարների գանձումը և հատկացումը ԳՊՀ-ի արհեստակցական կազմակերպությանը, ինչպես նաև այսուհետ յուրաքանչյուր աշխատավարձի վճարման ժամանակ հաշվարկվի և փոխանցվի նշված անդամավճարները: Միաժամանակ գործատուն խնդրել է տրամադրել հաստատված ցուցակ՝ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև օրս ԳՊՀ-ի արհեստակցական կազմակերպությանն անդամ հանդիսացող ԳՊՀ-ի աշխատողների վերաբերյալ: Սույն պահանջները կատարվելու դեպքում կքննարկվի կոլեկտիվ պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցը և վերջ կտրվեն դատական վիճաբանություններին, իսկ չկատարվելու դեպքում կլուծվի կոլեկտիվ պայմանագիրը և հարցին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի։

Ռեկտորի օրինական պահանջը կատարելու փոխարեն Համլետ Հովսեփյանը 29.04.2020թ.-ին հերթական պրովակացիոն գրությունն է հասցեագրել բուհի ղեկավարին, խորհրդի, գիտական խորհրդի անդամներին, որում հանիրավի մեղադրականներ հնչեցնելով՝ ներկայացրել է մի անստորագիր ցուցակ և ծանուցում այն մասին, որ այդ անձինք գործատուի անունով ունեն անձնական դիմումներ, և տվել են համաձայնություն իրենց աշխատավարձից արհեստակցական կազմակերպության հաշվեհամարին գումար փոխանցելու համար: Եթե Հ.Հովսեփյանի հայցը քննող և վճիռ կայացնող դատավորներին հայտնի է ստորագրություններով հաստատված նման ցուցակ, ապա ՊՈԱԿ-ի գործադիր մարմնին հայտնի չէ, ինչն էլ տեղ է գտել դատարանի միջնորդության մեջ և վկայակոչվում է շարունակաբար. «Հիմք ընդունելով ԳՊՀ-ի արհեստակցական կազմակերպության անդամների անձնական դիմումները և համաձայնությունը (հաստատված ստորագրություններով) կանոնադրության սահմանված չափով և կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետում (ԿՊ 11.4-ի դ. կետ, ՀՀ օրենքը «Արհեստակցական միությունների մասին» հոդված 24) անդամավճարների գանձումը աշխատավարձից կազմակերպելու կենտրոնացված կարգով 2018 թ․ հունվարի 1-ից մինչև 2019 թ․ մարտի 1-ը»։ Վերոնշյալի առկայության դեպքում, իհարկե, գործատուն կկատարի այդ պահանջը: Հարցն այն է, որ միայն խոսվում է այդ մասին, բայց արհեստակցական կազմակերպության անդամների անձնական դիմումներն ու համաձայնությունները՝ հաստատված ստորագրություններով, այդպես էլ ջրի երես դուրս չեն գալիս:

ՊՈԱԿ-ի մասին ՀՀ օրենքի 17 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործադիր մարմինը՝ ռեկտորն է տնօրինում պետական կազմակերպության գույքն ու ֆինանսական միջոցները:  Աշխատողի աշխատավարձից մեկ այլ կազմակերպության հաշվին գումար փոխանցելու համար գանձում կարող է կատարվել միայն նրա գրավոր համաձայնության դեպքում, ուստի ԳՊՀ աշխատողներին քանիցս, նաև Հ.Հովսեփյանի կողմից 29.04.2020թ.-ին ռեկտորին ներկայացված անստորագիր ցուցակից հետո առաջարկվել է հաստատել նույն ցուցակում իրենց անվան հավաստիությունը և գրել կամընտրական դիմում՝ իրենց անդամությունը հաստատելու, աշխատավարձից գումարի գանձմանը համաձայն լինելու կամ հակառակի մասին, բնականաբար, ըստ իրենց հայեցողության և ոչ թե այնպես, ինչպես ներկայացված է «Առավոտ»-ում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը հստակ սահմանում է, որ համապատասխան հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

Կարծում ենք, լրագրողուհի Գոհար Հակոբյանն այժմ ջանք կթափի տրամաբանորեն համադրելու փաստերը և հասկանալու մի պարզ բան, որ ոչ ոք չի ստիպել ԳՊՀ աշխատակիցներին մերժողական դիմումներ գրել գործատուին առ այն, որ նա  «համաձայն չէ, որ 2018թ. հունվարի 1-ից մինչև օրս ԳՊՀ արհեստակցական կազմակերպությանը փոխանցվի իր համար հաշվարկվելիք անդամավճարը, եւ դադարեցնում է իր անդամակցությունը ԳՊՀ արհեստակցական կազմակերպությանը»:

Աշխատողներին առաջարկվել է մինչև աշխատավարձի վճարումը օրենքով սահմանված կարգով գրավոր համաձայնություն ներկայացնել գործատուին՝ իրենց աշխատավարձից մասնահանում կատարելու և արհեստակցական կազմակերպության հաշվին փոխանցելու համար:

Այնինչ Գոհար Հակոբյանի լրագրողական «տաղանդը» ամեն ինչ այլ կերպ է մատուցել, ինչի համար Գորիսի պետական համալսարանը «Առավոտ» օրաթերթից  պահանջում է հերքում:

Հ.Գ. 1․Լրագրողին հորդորում ենք նաև զգույշ լինել վերնագրերի ընտրության հարցում և նյութերին եթե ոչ համարժեք, ապա գոնե հեռավոր աղերս ունեցող վերնագրեր ընտրել՝ ի ցույց չդնելով կողմնակալությունը, անձնական համակրանքներն ու հակակրանքները: Հորդորում ենք նաև այսուհետ որոշ անուններ պատահաբար չհոլովվել՝ հուշելով նմանատիպ նյութերի գոյացման աղբյուրների մասին:

Հ.Գ. 2.«Նաեւ հավելենք, որ աշխատանքից ազատված բոլոր դասախոսները հերթով դատի են տվել ռեկտորին ու շահել դատը»: Լրագրողի սույն հավելմանը ի պատասխան՝ տեղեկացնենք, որ հենց նյութի «առանցքը» հանդիսացող դասախոսը (և ոչ միայն) չի շահել դատը և չի վերականգնվել աշխատանքում: Եվս մեկ անգամ հորդորում ենք ստուգել համալսարանի մասին Ձեզ հասանելի տեղեկությունները:

gorsu.am

Լեւոն Տեր-Պետրոսյան. Նիկոլ Փաշինյանին

25.12.2024 21:47

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա. Ղազախստանի փոխվարչապետ

25.12.2024 21:31

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19