Պաշտոնական հերքում

22.03.2023 20:20
2790

«Առավոտ» լրատվականը հրապարակել էր նյութ, ըստ որի ես ունեմ 6 անշարժ գույք:

Սկզբում լուրջ չվերաբերվեցի այս նյութին, սակայն բազմաթիվ լրագրողների ու անհատների կողմից հարցադրումներ ստացա այս թեմայով:

Ցավում եմ, որ երկարամյա պատմություն ունեցող լրատվականը չի տիրապետում փաստերի ստուգման հմտությանը կամ ինձ հեղինակազրկելու փորձ է անում: Պարզաբանեմ`

2015 թվականին, մինչ պաշտոն ստանձնելը, ես գնել եմ կիսաքանդ շինությամբ 1 հատ հողատարածք գյուղ Նուռնուսում, որի վրա 5 տարվա ընթացքում կառուցել եմ ամառանոց: Շինարարական աշխատանքները վերջնական ավարտել եմ 2021 թվականին և պետական ռեգիստրում գրանցել եմ նույն թվականին: Այլ կերպ ասած, «Առավոտը» այս տունը ներկայացրել է որպես նոր գնում, ինչը ԿԵՂԾԻՔ Է:

2021 թվականին նույն հողատարածքի կողքին գնել եմ 500քմ հողատարածք $1700-ով (քանի որ Նուռնուսը ՉՈւՆԻ բարեկարգ ճանապարհներ, իսկ մինչև վերջերս զրկված էր ջրամատակարարումից` հողատարածքների գները ցածր էին):

2020 թվականին ամուսնացել եմ և կնոջս հետ հիպոտեկային վարկով գնել ենք բնակարան (63քմ), ՈՉ նորակառույց շենքում, երկրորդական շուկայից, Չվերանորոգված (Քանաքեռցու 131\2 շենք բն 2. հասցեում): «Առավոտը» սա ներկայացրել է, որպես կրկնակի գնում` ԿԵՂԾԻՔ Է:

2021 թվականին հիպոտեկային վարկով (եկամտահարկի վերադարձի օրենքով) գնել եմ երկսենյականոց բնակարան (56 քմ) նորակառույց շենքում, որը դեռ պատրաստ չէ (Քանաքեռ-Զեյթուն Պ.Սևակ փողոց 51/11):

❗️Ընդգծում եմ, որ նմանատիպ քայլերով փորձ է արվում ստվերել իմ գործունեությունը և հեղինակազրկել ինձ: Ես շարունակելու եմ նույն ակտիվությամբ աշխատել հանուն Սյունիքի, հանուն մեր Հայրենիքի:

Դավիթ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40