«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ավելացրել է գրավչությունը զինվորական ծառայության նկատմամբ․ Սուրեն Պապիկյան

04.12.2025 11:57
413

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը քաղաքացիների շրջանում բավականաչափ բարձրացրել է գրավչությունը զինվորական ծառայության անցնելու առումով։ 

Պապիկյանն այս մասին նշեց ԱԺ-ում ընթացող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ։

«Ես կարծում եմ, որ գրավչությունը բավականին ավելացել է։ Այստեղ մենք շեշտը, իհարկե, դնում ենք «Պաշտպան հայրենյաց» ծրագրի վրա, որովհետև այն ավելի հեռանկարային է»,-նշեց Սուրեն Պապիկյանն՝ անդրադառնալով պատգամավորներից մեկի՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի նկատմամբ քաղաքացիների մոտ գրավչություն առաջացնելու մասին հարցին։

Պապիկյանի խոսքով՝ նախկինում ծառայած բազմաթիվ քաղաքացիներ այսօր ևս զինվորական ծառայության անցնելու որոշում են կայացնում։

«2025 թվականին համար խոսքը շուրջ հազար քաղաքացու մասին է»,-հայտաարեց ՀՀ պաշտպանության նախարարը։

ԱԺ-ում քննարկվում է «Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու օրենքի» նախագիծը, որն արդեն իսկ հավանության է արժանացել Կառավարության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 30-ին։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը միաձայն ընդունել է  2022 թվականի դեկտեմբերի 7-ին․ օրենքի նախագծին կողմ է քվեարկել 91 պատգամավոր։

Պաշտպանության նախարարությունն այս ծրագիրն առաջարկել է՝ նպատակ ունենալով բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը՝ ներդնելով շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր։ 

Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս՝ նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք։ Ի դեպ, պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը յուրաքանչյուրը տնօրինելու է իր հայեցողությամբ։

Armenpress

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01