Պաշտպանության նախարարությունը մտադիր է առաջնագիծ չուղարկել պարտադիր ժամկետայիններին

28.06.2022 20:52
1534

Պաշտպանության նախարարությունը մտադիր է մարտական հերթապահությունում չընդգրկել պարտադիր ժամկետային զինծառայողներին: Կենտրոնական հավաքակայանում այսօր հայտարարել է Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետը: Սահակ Սահակյանի խոսքով՝ ծրագիրը քննարկման փուլում է, և հնարավորության դեպքում աստիճանաբար անցում կկատարվի այդ համակարգին:

Սահակ Սահակյան (ՀՀ ՊՆ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ) - Մենք ունենք այդպիսի փորձ նաև հայաստանյան հատվածում. 3-րդ բանակային կորպուսում, չասեմ՝ որտեղ է տեղակայված, ժամկետային զինծառայողներն այլևս չէին ընդգրկվում առաջնագծի մարտական հերթապահության: Պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին ինչքան հնարավոր է՝ առաջնագծից հանենք: 

Ժամկետայիններին առաջնագծում կփոխարինեն պայմանագրայինները: Գնդապետ Սահակյանը հաստատեց՝ պատերազմից հետո Հայաստանից ժամկետայիններ ծառայության չեն նշանակվում Արցախի պաշտպանության բանակում:

Սահակ Սահակյան - Մեր վերջին զորակոչը՝ 2020 թվականի ամռան զորակոչը, ժամկետային, հուլիսի 1-ից կզորացրվի, մինչև օգոստոսի 30-ը այլևս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ: Արցախի համար մշակված է ծառայության գրավչության համար լուրջ փաթեթ, ըստ դրա՝ պայմանագրային զինծառայողներով համալրվում են ամբողջ Արցախի ՊԲ թափուր հաստիքները: 

Ժամկետային ծառայության կրճատման հարց քննարկվել, բայց որևէ որոշում չի կայացվել: Մինչև Զինված ուժերի անձնակազմի համալրումը նոր պայմանագրայիններով, ուժի մեջ է գործող կարգը. բանակ զորակոչվելիս տղաները 5-ամսյա ուսումնական փուլ են անցնում, այն ավարտելուց հետո տեղափոխվում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներ:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40