Պաշտպանության նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը Բրյուսել և վերադառնում է Հայաստան․ ՊՆ

11.04.2023 22:13
970

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցը Բրյուսել և վերադառնում է Հայաստան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հարց․ Հայտնի է, որ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Բրյուսելում է։ Արդյոք նախարարը շարունակո՞ւմ է հանդիպումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին հերթական ոտնձգությունն են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։

Պատասխան․ Պաշտպանության նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան։

Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել։

Ապրիլի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները Տեղ գյուղի հատվածում կրակել են ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ։ Հայկական կողմը պատասխան գործողություններ է դիմել։ Ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր, ադրբեջանական կողմը՝ մեծաքանակ զոհեր և վիրավորներ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40