Փաստաբանի գործունեության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը փաստաբանների խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ է

23.02.2026 17:52
377

Փաստաբանի գործունեության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը ոչ թե դատավորների անկախության պաշտպանություն է, այլ փաստաբանների խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ։

Դատավորների գործունեության հանրային քննադատությունը, այդ թվում՝ սուր և անհարմար ձևակերպումներով, իրավական պետության անբաժանելի բաղադրիչն է։ Եթե դատական համակարգը չի հանդուրժում հանրային վերահսկողություն և մասնագիտական կարծիք, ապա խնդիրը ոչ թե քննադատության, այլ դատարանների նկատմամբ վստահության պակասի մեջ է, իսկ ԲԴԽ-ն իր հայտարարությամբ այդ պակասն ավելի է խորացնում։ 

Փաստաբանի մասնագիտական պարտքն է բարձրաձայնել դատական ակտերի կամ վարքագծի հետ կապված խնդիրները, և այդ պարտքը չի կարող վերանվանվել «վարկաբեկում» միայն այն պատճառով, որ այն անհարմար է։

Առավել մտահոգիչ է, երբ Բարձրագույն դատական խորհուրդն առանձնացնում է փաստաբանական համայնքի կոնկրետ ներկայացուցչի անունը, այս դեպքում՝ Արա Զոհրաբյանի։ 

Փորձում է նրան ներկայացնել որպես «կանխատեսելի սխեմա» կիրառող անձ՝ փաստաբաններին ներկայացնելով «ինչ-որ սխեմաներում ներգրավված կասկածելի անձինք»։ Սա ոչ միայն անհարկի անհատականացում է, այլ նաև ճնշման ակնհայտ մեխանիզմ։ Սակայն խնդիրը դրանով չի սահմանափակվում։ 

ԲԴԽ-ի հայտարարության ձևակերպումները կառուցված են այնպես, որ հստակ ուղերձ են փոխանցում ամբողջ փաստաբանական համայնքին․ քննադատեք և կարող եք հայտնվել ինստիտուցիոնալ թիրախավորման ներքո։

Այդպիսի մոտեցումը ստեղծում է դասական «սառեցնող էֆեկտ» (chilling effect), երբ նույնիսկ իրավաչափ, հիմնավորված և հանրային շահից բխող քննադատությունը կարող է ինքնագրաքննության ենթարկվել՝ կարգապահական կամ այլ հետևանքներից խուսափելու մտավախությամբ։ Երբ անկախ պետական մարմինը հրապարակային հարթակում փաստաբաններին ներկայացնում է որպես դատական իշխանության համար վտանգ, դա կարող է զսպող ազդեցություն ունենալ մյուս փաստաբանների համար՝ խաթարելով ոչ միայն խոսքի ազատությունը, այլ նաև փաստաբանի անկախության հիմնարար երաշխիքները։

«Միասնության թեւերը» հայտարարում է, որ փաստաբանի մասնագիտական օրինական աշխատանքի, նրա անկախ իրավապաշտպան առաքելության ապահովումը մեր հանձնառությունն է։  Ուստի, շարունակելու ենք հարցը պահել մեր ուշադրության ներքո՝ թույլ չտալու համար փաստաբանների թիրախավորում, սպառնալիքներ և փաստաբանական օրինական մասնագիտական աշխատանքի  սահմանափակումներ։

Հ.Գ. Դատարանների ու դատավորների անկախությունը երաշխավորելու համար ստեղծված մարմինն իր գործառույթն իրականացնում է ընտրովի։ Այստեղ է ամբողջ խնդիրը։

«Միասնության թևեր»

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40