Փաստեր Գորիսի մասին

13.11.2025 12:33
2150

Նոր Գորիսի հատակագիծը նախագծվել է 19-րդ դարի ռուսական քաղաքաշինությանը բնորոշ սկզբունքներով։ Հաշվի առնելով տեղանքի հնարավորությունները՝ բնակավայրի կառուցապատման համար ընտրվել է աշխարհի կողմերի նկատմամբ մի փոքր շեղված, փոխադարձաբար ուղղահայաց փողոցների ցանց, ըստ որի միմյանցից տարբեր հեռավորություններ ունեցող փողոցների հատումից առաջացել են քառակուսի՝ 106×106 մ ու քառանկյուն՝ 106×212 մ չափերի բնակելի թաղամասեր և 212×212 մ  չափերով հասարակական կենտրոն։ Առանցքային փողոցները նախագծվել են 24 մ լայնությամբ, իսկ մնացածները 17 մ։

Գտնվելով կարևոր ճանապարհների հանգուցակետում՝ Նոր Գորիսը արագ կառուցապատվել է և 1885 թ. պաշտոնապես ստանալով քաղաքի ստատուս՝ դարձել Զանգեզուրի գավառի առևտրական ու վարչական կենտրոնը։ Բնակավայրի տարածահատակագծային կառուցվածքի կիզակետը հանդիսացել է ռուսական եկեղեցին, որը գտնվել է հասարակական կենտրոնի երկրաչափական կենտրոնում՝ Ցերկովնայա և Սիսիանսկի առանցքային փողոցների հատման տեղում։ Եկեղեցու շուրջը զբաղեցնող տարածքը՝ հասարակական կենտրոնը, կառուցապատումից ազատ է եղել։ Նրա հյուսիսային հատվածը զբաղեցրել է քաղաքային այգին, իսկ հարավ-արևելյանը՝ Գորիսի համբավավոր շուկան։ Հասարակական կենտրոնը տարածքային կառուցապատում է ունեցել, որտեղ տեղ են զբաղեցրել վարչական, առևտրական շենքեր և ունևորների առանձնատներ։ Հարավից, արևելքից և արևմուտքից հրապարակ մտնող փողոցների վրա եղել են բազմաթիվ խանութներ, արհեստանոցներ, հասարակական և մշակութային ֆունկցիաներ ունեցող շենքեր։

Մինչև 20-րդ դարի սկիզբը Նոր Գորիսը զբաղեցնում էր հյուսիսից հարավ ձգվող նեղ հարթավայրի՝ համեմատաբար հարթ տարածքները։ Արևելքից այն սահմանափակվում էր Նաբերեժնայա, արևմուտքից՝ Պոդգոռնայա փողոցներով, հարավից՝ Կալին բաշ կոչվող հարթակի հարավային եզրով, իսկ հյուսիսում հասնում մինչև ներկայիս Դավիթ Բեկի (նախկին Մայիսմեկյան ) փողոցը։

1897թ. Հին ու Նոր Գորիսներում միասին 460 տուն կար, ընդհանուր բնակիչների քանակը՝ 3146 մարդ էր։ Այդ շրջանում Նոր Գորիսում կառուցված աչքի ընկնող շենքերից էին հայկական ու ռուսական եկեղեցիները, (ռուսական եկեղեցին սկսել է գործել 1897թ. այն քանդվել է 1926 թ.) դպրոցը, տպարանը, պասաժի խանութները, հյուրանոցը, լիմոնադի գործարանը, բաղնիքը։

Նոր Գորիսը տարածական ու ոճական իմաստով մի ամբողջական օրգանիզմ էր, որի առանձին կառույցներ միմյանց և շրջապատող բնության հետ խիստ ներդաշնակության մեջ էին։ Այն խիստ արտահայտված տարածական ակցենտներ չի ունեցել։ Միակ քաղաքաշինական դոմինանտը ռուսական եկեղեցին է եղել, որը նաև քաղաքի հատակագծային առանցքն էր և իշխում էր հասարակական կենտրոնը զբաղեցնող տարածության վրա։

Գորիսի երկրագիտական թանգարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40