«Պատերազմ կլինի այն ժամանակ, երբ մենք չգանք իշխանության»․ Ռոբերտ Քոչարյանը՝ ռուսական լրատվամիջոցին

16.05.2026 20:18
522

«Տպավորություններս շատ դրական են։ Նախ՝ սա հնարավորություն է շփվելու մարդկանց հետ, հասկանալու իրական տրամադրությունները։ Նախընտրական միջավայրը բավական մրցակցային է։ Ծրագրերը բավական նման են, խնդիրները՝ նույնպես, և շատ մեծ բևեռացում է նկատվում»,- Վեդիում քարոզարշավից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին՝ «Ձեր ցուցանիշները երրորդն են կարծես, համաձա՞յն եք այդ գնահատականի հետ, և կարո՞ղ է արդյոք այս իրավիճակը փոխվել»,- նախագահ Քոչարյանը պատասխանեց․ «Նախընտրական քարոզարշավը նոր է մեկնարկել, և մենք, անկասկած, պայքարելու ենք մեր դիրքերի համար։ Հիմա սոցիոլոգիան Հայաստանում որոշակիորեն խնդրահարույց է։ Պատճառն այն է, որ դրանք հիմնականում հեռախոսային սոցիոլոգիական հարցումներ են։ Իսկ քանի որ այս իշխանությունը շաբաթը երկու անգամ հրապարակում է տարբեր շտաբների և այլոց հեռախոսային խոսակցություններ, մարդիկ հասկանում են, որ ամեն ինչ լսվում է։ Եվ չեմ կարծում, որ հեռախոսային սոցիոլոգիան տալիս է այն օբյեկտիվ պատկերը, որն իրականում կա»։

Մեկ այլ հարցի՝ «Ասում են, որ եթե դուք գաք իշխանության, պատերազմ կսկսվի։ Նույնիսկ ժամկետներ է նշում Փաշինյանը», Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Եթե մենք իշխանության չգանք և մնա Նիկոլ Փաշինյանը, պատերազմ կսկսվ։ Սա մարդ է, որը բերեց մեկ մեծ պատերազմ, որտեղ պարտվեց, բերեց երկու փոքր պատերազմ, որոնցում նույնպես պարտվեց։ Ի դեպ, թեկնածուներից միակը, որը պատերազմ բերեց Հայաստանի գլխին և պարտվեց այդ պատերազմում, ընդհանրապես իրավունք չունի խաղաղության մասին խոսելու, բայց ամենաշատը հենց ինքն է խոսում խաղաղությունից։ Սա պարադոքսալ է, բայց փաստ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40