Պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս․ Սամվել Կարապետյան

27.09.2026 12:34
323

Պատերшզմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս. Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Սիրելի քույրեր ու եղբայրներ, վեց տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմով սկսվեցին մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր 44 օրերը։

Այդ պատերազմի համար մենք վճարեցինք անչափելի բարձր գին՝ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, կորսված հայրենիք, հազարավոր հայորդիներ, որոնց քաջության մասին ես խոսել էի պատերազմի հենց հաջորդ օրը։

Այդ տղաների կյանքը հնարավոր էր փրկել։ Ցավոք, որոշում ընդունողները իրենց բնույթի համաձայն մտածում էին բացառապես սեփական կաշվի մասին: Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն կանգնեցնելու որոշումը կարող էր իրեն «դավաճանի» պիտակ բերել։

Սա այլևս պարզապես քաղաքական սխալի մասին չէ։ Երկրի ղեկավարը գիտակցել է սպասվող արհավիրքի ու կորուստների չափը, ունեցել է դրանք կանխելու պետական լծակներ, բայց վճռական քայլ չի կատարել՝ սեփական քաղաքական ճակատագրի հանդեպ մտավախությունից ելնելով։

Արդյունքում Արցախը հայաթափվեց, ու մի ամբողջ լուսավոր սերունդ բռնեց հավերժի ճանապարհը։

Սիրելի՛ ժողովուրդ,

44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս։ Վեց տարի անց՝ նոր կորուստներ, նոր զիջումներ և մեր պետությանը պարտադրվող նոր՝ ապազգային օրակարգ։ Վտանգը կրկնակի է՝ հակառակորդը կանգ չի առնում, իսկ պետության կենսական շահերը անձնական շահին ստորադասողը դեռ շարունակում է որոշումներ ընդունել մեր երկրի անունից։ Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների:

Եվ ուրեմն, պետք է լինել միասնական և համախմբվել՝ ընդդեմ յուրաքանչյուր քայլի, որը թուլացնում է մեր պետությունը, ոտնահարում մեր ազգային շահը կամ մեր երկիրը կարող է տանել նոր արհավիրքների։

Սա ոչ միայն հրամայական է, այլև մեր պարտքն է բոլոր այն հերոսների առջև, ում անունները վեց տարի անց իշխանավորները դեռ չեն հրապարակել, փոխարենը նրանց նկարների հետ կռիվ են տալիս ու հեռացնում երևանյան շենքերի պատերից։

Խունկ ու խոնարհում՝ մեր նահատակների հիշատակին։

Պատիվ ու երախտագիտություն՝ այսօր մեր կողքին ապրող հերոսներին։ Հավերժ փա՛ռք մեր հերոսներին»,- նշել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40