Պատգամավորները առաջարկում են կրճատել ժառանգություն ստանալու ժամկետները

17.01.2022 15:00
1115

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանը, Լենա Նազարյանն ու Նարեկ Բաբայանը առաջարկում են օրենսդրական կարգավորումներով կրճատել ժառանգատուների մահվան դեպքում ժառանգություն ստանալու ժամկետները։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, պատգամավոր Լենա Նազարյանն ասաց, որ ներկայիս օրենսդրության համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել քաղաքացու մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում: «Այսինքն՝ քաղաքացին մահացավ, սահմանված է վեց ամիս, որ հնարավոր լինի ստանալ այդ անձի ժառանգությունը, սակայն այն դեպքում, երբ անձը մահացել է պատերազմի ժամանակահատվածում, տևական ժամանակ մահացած անձի ինքնությունը չի պարզվել, ապա այդ դեպքում ժառանգություն ընդունելը դառնում է շատ բարդ, որովհետև ժառանգություն ստացողը բաց է թողնում օրենքով սահմանված վեց ամսվա ընթացքում նոտարին դիմելու հնարավորությունը»,- պարզաբանեց պատգամավորը:

Նա նշեց, թե այս խնդրին բախվել են 2020 թվականի պատերազմում զոհված ու տևական ժամանակ ինքնությունը չպարզված անձանց հարազատները:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40